Բունդեսթագը մերժել է ռուսական ակտիվները Ուկրաինա փոխանցելու վերաբերյալ բանաձևը

Գերմանիայի խորհրդարանը (Բունդեսթագը) մերժել է «Կանաչների» կուսակցության կողմից Գերմանիայի կառավարությանը ուղղված դիմումի նախագիծը, որով առաջարկվում էր, որ «Յոթյակի խումբը» (G7) նախաձեռնի սառեցված ռուսական ակտիվների առգրավումը՝ Ուկրաինայի օգտին։ Կանաչները պնդում էին Եվրոպայում ռուսական սառեցված ավելի քան 210 միլիարդ եվրոյի ակտիվները Ուկրաինային փոխանցել «ամբողջությամբ՝ միջազգային իրավունքին համապատասխան»։ Բունդեսթագում փաստաթղթի քննարկումից հետո համապատասխան հանձնաժողովի առաջարկությանը կողմ է քվեարկել … Read more

Արարատ Միրզոյանը միջազգային գործընկերների հետ քննարկել է ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը

Արտգործնախարարն Ավստրիայում հանդիպումների շարք է ունեցել միջազգային գործընկերների հետ: Յուրաքանչյուր հանդիպմանը բացի երկկողմ օրակարգից քննարկվել է նաև տարածաշրջանային իրավիճակը: Արարատ Միրզոյանը ներկայացրել է «ԹՐԻՓ» նախագծի իրականացման ակտիվ աշխատանքները, տարածաշրջանային հաղորդակցուղիների վերագործարկմամբ բացվող հնարավորությունները: Հեղինակ՝ Վոլոդյա Մուշեղյան Դիտումների քանակ2

Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «Toyota»-ն ու «ՎԱԶ 2121»-ը․ կա վիրավոր

Ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։00-ի սահմաններում Արցախի և Էրեբունի փողոցների խաչմերուկում ճակատի ճակատի  բախվել են «Toyota» և «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգու տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական բաժնում խախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի … Read more

ԱԱ-2026. կայացել է խմբային փուլի վիճակահանությունը

Կայացել է ֆուտբոլի աշխարհի 2026թ․ առաջնության խմբային փուլի վիճակահանությունը։ ԱԱ-2026-ի մասնակից 42 հավաքականները հայտնի են։ Եվս 6 թիմ որոշվելու է անցումային հանդիպումների արդյունքներով։ Խումբ A. Մեքսիկա, ՀԱՀ, Հարավային Կորեա, եվրոպական փլեյ-օֆֆ (Դանիա/Հյուսիսային Մակեդոնիա/Չեխիա/Իռլանդիա)։ Խումբ B. Կանադա, Կատար, Շվեյցարիա, եվրոպական փլեյ-օֆֆ (Իտալիա/Հյուսիսային Իռլանդիա/Ուելս/Բոսնիա և Հերցեգովինա)։ Խումբ C. Բրազիլիա, Մարոկկո, Հայիթի, Շոտլանդիա։ Խումբ D. ԱՄՆ, Պարագվայ, … Read more

ԱԱ․ Բաչկովը հաղթել է ժամկետից շուտ, Մաշակարյանը և Հովհաննիսյանը ևս շարժվում են առաջ

Դուբայում մեկնարկած աշխարհի առաջնության երկրորդ մրցումային օրը հաջող էր Հայաստանի հավաքականի համար։ Եվս 3 հայ բռնցքամարտիկ հաղթահարել է մեկնարկային փուլի արգելքը։ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Հովհաննես Բաչկովը (67 կգ) ժամանակից շուտ հաղթել է Քենիան ներկայացնող Վիսման Միվատեին։ Բաչկովի մրցակիցը մի քանի անգամ նոկդաունում է հայտնվել, ինչից … Read more

BP-ն հրաժարվում է Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարերի օպերատորի իրավունքից

Քաղաքականություն 05.12.2025 | 23:30 BP-ն բանակցություններ է վարում Բաքու-Սուփսա և Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղերի օպերատորի իր դերը փոխանցելու հարցով։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այս մասին Business Media-ին տեղեկացրել է Վրաստանում ընկերության ներկայացուցչությունը։ Ըստ տեղեկությունների՝ BP-ն բանակցություններ է վարում համապատասխան կողմերի հետ խողովակաշարային համակարգի կառավարման փոխանցման վերաբերյալ՝ համաձայն գործող պայմանագրերի։ Բանակցություններում ուշադրության կենտրոնում է Վրաստանում գտնվող Բաքու-Սուփսա խողովակաշարի … Read more

Եթե ֆիքսվում ես վրեժխնդրության վրա, դու պրոբլեմ ունես․ Ռոբերտ Քոչարյան – 5tv

Եթե ֆիքսվում ես վրեժխնդրության վրա, դու պրոբլեմ ունես։ Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Այդ դեպքում դու պետք է որևէ հանրային գործով չզբաղվես, ապագայի մասին չմտածես և կենտրոնանաս անցյալում քեզ վատություն արած կամ դավաճանած մարդկանց հետ հաշիվներ մաքրելու վրա։ Սա լավ բան չէ, հատկապես երկրի առաջին դեմքի … Read more

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում կմատուցվի պատարագ ապօրինի ազատազրկված հոգևորականների համար

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ,դեկտեմբերի 9-ին՝ Յղութիւն Սբ. Աստուածածնի յԱննայէ տոնի առիթով, երեկոյան ժամը 19:00-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ: Հավարտ Սուրբ Պատարագի աղոթք կբարձրացվի առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ. Արշակ արքեպիսկոպոս … Read more

Aurora News | Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովի հաղթական վերադարձը

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը Հայաստանի ազգային հավաքականում մրցելույթների երկու տարվա դադարից հետո տպավորիչ հաղթանակով տոնեց վերադարձը: Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում 67 կգ քաշայինների պայքարում Բաչկովը մենամարտեց Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեի հետ եւ հաղթեց տեխնիկական նոկաուտով երկրորդ ռաունդում: Առաջին ռաունդում Հայաստանի առաջատար բռնցքամարտիկը … Read more