Նեթանյահուն ակնկալում է, որ Սիրիան Դամասկոսից մինչև Հերմոն լեռ և այլ տարածքներ ապառազմականացված բուֆերային գոտի կստեղծի

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երեքշաբթի հայտարարել է, որ Սիրիայի հետ համաձայնագիրը հնարավոր է, և նա ակնկալում է, որ Սիրիայի կառավարությունը Դամասկոսից մինչև Հերմոն լեռ և այլ տարածքներ ապառազմականացված բուֆերային գոտի կստեղծի. հաղորդում է Reuters-ը։ Նեթանյահուն ելույթ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցից մեկ օր անց. Թրամփի վարչակազմը փորձում է բանակցել երկու երկրների միջև … Read more

Թիվ մեկ աներձագից՝ մինչև Խաչատուր Սուքիասյան. ինչո՞ւ են ՔՊ-ականները փորձում զատվել Փաշինյանից

Փոխվել է ՔՊ-ականների վերաբերմունքը խորհրդարանական կյանքի նկատմամբ: Օրենսդիր մարմնում գրեթե ոչ մի օրենքի նախագիծ չհեղինակած ՔՊ-ականների մի մասը որոշել է չընդգրկվել առաջիկա ընտրությունների՝ ՔՊ-ի համամասնական ցուցակում: Անգամ Փաշինյանի աներձագն է որոշել գնալ «վաստակած հանգստի»: Թե ինչու են իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները որոշել զատվել իրենց քաղաքական հորից, պարզ չէ:

«Շիրակի թեմից միակը, ով համաձայնել է Նիկոլի համար ֆեյք պատարագ մատուցել, Տեր Ռուբենն է»․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շիրակի թեմից միակը, ով համաձայնել է Նիկոլի համար ֆեյք պատարագ անել Տեր Ռուբենն է․ դեկտեմբերի յոթին՝ թեմակալ առաջնորդին կալանավորած իշխանության համար նա սիրահոժար սուտի ծես կանի ու կփարվի Գյումրին գլխատած Փաշինյանին։Հատուկ ընդգծեմ, որ իշխանության անունից կապի դուրս եկած անձին կտրականապես մերժել է ողջ քահանայական թեմը։Այս մեկը, ով նիկոլական է՝ ըստ … Read more

Ուկրաինացի պատերազմից փախած երեխաները Թուրքիայում բռնության են ենթարկվել․ երկու աղջիկներ հղիացել են․ Stockholm Center for Freedom

Թուրք դատախազները կոծկել են երկու ուկրաինացի որբերի՝ 15 և 16 տարեկանների, բազմիցս սեռական բռնության ենթարկվելու և հղիանալու մեղադրանքների դեպքերը։ Մեղադրանքի կենտրոնում էին հայտնվել թուրքական հյուրանոցի աշխատակիցները, երբ երեխաները բնակվել են ծովափնյա հանգստավայրում՝ մարդասիրական ծրագրի շրջանակում, հաղորդում է Stockholm Center for Freedom-ը, գրում է Turkish Minute-ը։ Մեղադրանքները մանրամասն նկարագրված են 2024 թվականի մարտին կազմված զեկույցում, որը … Read more

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց Կիպրոսի հասակակիցներին

Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն ավարտեց ելույթը Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում։ Մարիամ Ստեփանյանի գլխավորած թիմը B1 խմբի երկրորդ տուրում նվազագույն հաշվով պարտվեց Կիպրոսի հասակակիցներին (0-1)։ Նշենք, որ նախորդ երկու խաղերում ևս Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել էր Չեռնոգորիայի (0-5) և Սերբիայի (0-3) Մ-19 թիմերին։

Սեզոնային վիրուսների ակտիվացման կապակցությամբ դպրոցներում և մանկապարտեզներում ներդրվում է «համաճարակային ֆիլտր»

Վիրուսների ակտիվացում է․ դպրոցները կանցնե՞ն հեռավար ուսուցման, պարզաբանում է նախարարը ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Հայաստանում նկատելի է սեզոնային վիրուսների ակտիվացում:  Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, շրջանառվում են գրիպ A(H3N2) տիպի վիրուսները. ախտանշաններն են` բարձր ջերմություն (39 – 40C), հազ, քթահոսություն, մկանահոդացավ:  Շրջանառվում են նաև ռինո-, բոկա-, ադենովիրուսներ և պարագրիպի հարուցիչները։  … Read more

Որքա՞ն է արժեցել Ուիթքոֆի և Քուշների ճաշը Մոսկվայում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և ամերիկացի առաջնորդի փեսան՝ Ջարեդ Քուշները, մոսկովյան ռեստորաններից մեկում ճաշի համար ծախսել են շուրջ 25 հազար ռուբլի, պարզել է РИА Новости-ն։ Ամերիկյան պատվիրակությունը Մոսկվայում երեքշաբթի բանակցություններ է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Կրեմլում հանդիպումից առաջ Ուիթքոֆը և Քուշները զբոսնել են Մոսկվայում՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (РФПИ) գործադիր տնօրեն … Read more

Տաք ձմեռ է սպասվում Հայաստանում. տեղումներ նորից կլինեն դեկտեմբերի 7-ից հետո – 5tv

Ձմռան երկրորդ օրը առաջին ձյունն է տեղացել Գեղարքունիքում, բայց օդերևութաբանները նորմայից տաք ձմեռ են կանխատեսում, ու դա գուցե լավ լուր է քաղաքաբնակների համար, բայց շատ վատ լուր է՝ գյուղերում:

Ռազմարդյունաբերության զարգացման եռամյա պայմանագրերով առաջիկա տարիների համար նախատեսվել է ավելի քան 150 մլրդ դրամ․ նախարար

ՀՀ կառավարությունը որոշում է կայացրել շարունակել ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված եռամյա պայմանագրերի քաղաքականությունը` 2026-2028 թվականների համար նախատեսելով ավելի քան 150 մլրդ ՀՀ դրամ, հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը եռամյա նոր պայմանագրերի շուրջ քննարկումներն արդեն մեկնարկել է 30 ընկերությունների հետ։ «Ռազմարդյունաբերության զարգացմանն ուղղված առաջին եռամյա ծրագիրը՝ 2023-2025 թվականների համար … Read more