Մայամիում բեռնատար Boeing 767-ը դուրս է եկել թռիչքուղուց և հրդեհվել․ կան զոհեր
Մայամիում բեռնատար Boeing 767 ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղու սահմաններից և հրդեհվել։ Դեպքը տեղի է ունեցել օդանավակայանում վայրէջքի ժամանակ։ Ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց և բախվել մի քանի ավտոմեքենայի, ինչից հետո հրդեհ է բռնկվել։ Արտակարգ պատահարի հետևանքով հինգ մարդ զոհվել է։ Դեպքի հանգամանքները պարզվում են։