Հայաստան ժամանող 3 ինքնաթիռ վայրէջք է կատարել Թբիլիսիում
3 Դեկտեմբերի, 2025 Մի քանի չվերթի ինքնաթիռներ՝ Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից և Եկատերինբուրգից չեն կարողանում վայրէջք կատարել Երևանում․ պատճառն անբարենպաստ եղանակային պայմաններն են՝ խիտ մառախուղը։ Այս մասին հայտնել են «Զվարթնոց» օդանավակայանից։ Խիտ մառախուղի պատճառով Դուբայից, Մոսկվայից և Աբու Դաբիից Հայաստան ժամանող ինքնաթիռները վայրէջք են կատարել Թբիլիսիում․