Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը անցավ Հայ Եկեղեցու վկայության նշանի ներքո. Մայր Աթոռ
26 Հունվարի, 2026 Հունվարի 25-ին Հռոմի Սուրբ Պողոսի տաճարում տեղի ունեցավ Երեկոյան ժամերգություն՝ նախագահությամբ Նորին Սրբություն Պապ Լևոն ԺԴ (XIV)-ի, որով ամփոփվեց Քրիստոնյաների միասնության համար աղոթքի շաբաթը՝ տարբեր Եկեղեցիների և եկեղեցական համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ներկա էին Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, Իրաքի հայոց թեմի առաջնորդ Օշական եպիսկոպոս Գյուլգուլյանը, … Read more