Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ․ նրա համար շտապօգնություն է կանչվել

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը հիվանդանոցից տեղափոխվել է ԱԱԾ մեկուսարան: Այս մասին հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ «Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ։ Նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս ՔԿՀ–ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,– ասել է Զարուհի Փոստանջյանը։ Ավելի ուշ … Read more

Կիևն ակտիվորեն աշխատում է Վաշինգտոնի հետ կարևոր փաստաթղթերի և համաձայնագրերի ուղղությամբ. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը մեկնել է Միացյալ Նահանգներ՝ հանդիպելու Սպիտակ տան ներկայացուցիչների հետ: Նրա խոսքով՝ Կիևն ակտիվորեն աշխատում է Վաշինգտոնի հետ կարևոր փաստաթղթերի և համաձայնագրերի ուղղությամբ։   Զելենսկին հույս է հայտնել, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն ռուս-ուկրաինական կարգավորման դիվանագիտական ջանքերին: Ուկրաինայի նախագահն ընդգծել է անվտանգության երաշխիքներիև երկրի վերականգնման փաթեթի վերջնականացման … Read more

Իրանի դեսպանատան դիմաց ակցիա իրականացնողներից 7-ը ձերբակալվել է․ ՆԳՆ խոսնակ

Քիչ առաջ հայտնել ենք, որ իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս: ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը, մեկնաբանելով կատարվողը, նշել է․ «Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում … Read more

Զբոսաշրջության կոմիտեն կմասնակցի Մադրիդում կայանալիք FITUR 2026 միջազգային ցուցահանդեսին

Հունվարի 21-25-ը Իսպանիայի Մադրիդ քաղաքում ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեն, Հայաստանում գործող զբոսաշրջային ընկերությունների հետ միասնական տաղավարով, կմասնակցի FITUR 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հարթակում, որպես զբոսաշրջային հետաքրքիր և յուրօրինակ ուղղություն։  Գերատեսչությունից տեղեկանում ենք՝ Զբոսաշրջության կոմիտեն տարածել է համապատասխան մամուլի հաղորդագրություն միջազգային լրատվամիջոցների համար, այն տեղադրվել է նաև կոմիտեի armenia.travel պաշտոնական կայքում։ … Read more

Ակցիա՝ Իրանի դեսպանատան դիմաց. ոստիկանները մարդկանց թույլ չեն տալիս երթ անցկացնել

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ իրանցիները կրկին բողոքի ցույց են անցկացնում Երևանում Իրանի դեսպանատան առջև: Ակցիայի մասնակիցները ցանկանում են երթով դեպի Կապույտ մզկիթ շարժվել, սակայն տարածքում գտնվող մեծ թվով ոստիկանները թույլ չեն տալիս: Ցուցարարներն ասում են՝ քաղաքապետարանը նախ հունվարի 15-ին արտոնել է երթը, հետո՝ չեղարկել այդ որոշումը, ինչի մասին տեղեկացել են երեկ երեկոյան: Նրանք վստահ են, որ … Read more

ՀՀԿ. Պայքարելու ենք բոլոր քաղբանտարկյալների ազատության համար

17 հունվարի 2026 – 14:16 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինը հանդես է եկել հայտարարությամբ՝ ներկայացնելով նիստում քննարկված հիմնական հարցերը։ Վերահաստատելով իր բացարձակ համերաշխությունն ինչպես «Իմնեմնիմի» փոդքաստի համահեղինակ Նարեկ Սամսոնյանին, այնպես էլ «մյուս քաղբանտարկյալներին, կուսակցության Գործադիր մարմինն ընդգծել է, որ օրինական և հասանելի բոլոր միջոցներով, ներառյալ միջազգային կապերի օգտագործմամբ, պայքարելու է բոլոր քաղաքական … Read more

ԱՄՆ հետախուզության ղեկավարը հանդիպել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի հետ

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենը հանդիպել է Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո Վենեսուելայի նախագահի պաշտոնը ստանձնած Դելսի Ռոդրիգեսի հետ:   Արևմտյան ԶԼՄ-ների տվյալով՝ հանդիպումը տևել է շուրջ 2 ժամ: Նշվում է, որ Ջոն Ռետկլիֆը Կարակաս է մեկնել Դոնալդ Թրամփի հանձնարարությամբ՝ փոխանցելու, որ Միացյալ Նահանգներն ակնկալում է երկկողմ հարաբերությունների բարելավում։   Ռետկլիֆը … Read more

«Կարմիր խաչը» փորձել է հասնել Բաքվում հայ գերիների պահման պայմանների որոշակի բարելավման. որոշները տեղափոխվել են նոր կառուցված ՔԿՀ. Սիրանուշ Սահակյան

«Կարմիր խաչը» կանոնավոր այցելություններ է անցկացրել Բաքվում պահվող հայերին մեկ կամ երկու ամիս մեկ պարբերականությամբ, սակայն հանդիպումները դադարեցին 2025 թվականի հունիսին, իսկ սեպտեմբերին «Կարմիր խաչը» հայտարարեց իր գործունեության դադարեցման մասին: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» ղեկավար Սիրանուշ Սահակյանը։ «Նշված այցելությունները տեղի են ունեցել փակ հաստատություններում, և ուղղակի առնչություն չեն … Read more

Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան

17 Հունվարի, 2026 Անհերքելի է, որ սիրիացի վարձկանների հանձնումն ու հայ չորս գերիների վերադարձը տեղի ունեցավ համաժամանակյա, իհարկե կարող են լինել տարբեր մեկնաբանություններ, սակայն ցանկացած պարագայում գերիների վերադարձը խիստ կարեւոր է եւ ողջունելի։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ «Հատկապես կարևոր էր այս փուլում, քանի որ … Read more