Գրենլանդիայի խորհրդարանական կուսակցությունների ղեկավարներն արձագանքել են Թրամփի սպառնալիքներին

Ի պատասխան Գրենլանդիայի հնարավոր գրավման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարության՝ Դանիայի ինքնավար շրջանի հինգ հիմնական քաղաքական կուսակցության ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել: Քաղաքական գործիչներն ընդգծել են, որ կղզու ապագան պետք է որոշեն հենց գրենլանդացիները: «Մենք չենք ուզում ամերիկացի լինել, մենք չենք ուզում դանիացի լինել, մենք ուզում ենք գրենլանդացի լինել։  Գրենլանդիայի ապագան … Read more

Տեր Թորգոմ քահանան իր աջակցությունն է հայտնել Ամենայն Հայոց Հայրապետին

Ախալցիխեի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժանապատիվ Տեր Թորգոմ քահանա Վարդանյանը իր աջակցությունն է հայտնել Գարեգին Բ-ին։ «Ես` Տեր Թորգոմ քահանա Վարդանյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ.Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետին։ Դեմ եմ և դատապարտում եմ Եկեղեցին և մեր հավատավոր ժողովրդին պառակտող այս կործանարար գործընթացը»,- նշել … Read more

Իրանում հայտարարել են, որ օտարերկրյա միջամտությունը բողոքի ցույցերը քաոսի է վերածել

Օտարերկրյա միջամտությունը Իրանում խաղաղ սոցիալական բողոքները վերածել է անկարգությունների և քաոսի: Այս մասին հայտարարել է Սահմանադրության պահապանների խորհրդի մամուլի քարտուղար Հադի Թահան Նազիֆը, հայտնում է Tasnim գործակալությունը։ Նրա խոսքով՝ մարդիկ սկզբում փողոց էին դուրս եկել իրենց կենսապահովման հետ կապված պահանջներով, սակայն արտաքին ազդեցության պատճառով բողոքի ցույցերը վերածվել են քաոսի և խառնաշփոթի։ Պահապանների խորհրդի խոսնակը դատապարտել … Read more

Իշխանությունները Հալեպի բնակչությանը կոչ են արել մնալ իրենց բնակարաններում մինչև շրջանի անվտանգության լիարժեք ապահովումը

Սիրիայի անվտանգության ուժերը և ականազերծման խմբերը մտել են Շեյխ Մաքսուդ շրջան, որն ավելի վաղ վերցվել էր Սիրիական բանակի վերահսկողության տակ և ամբողջությամբ մաքրվել զինված ներկայությունից։ Այդ մասին հայտնել է «Լուրեր»-ի թղթակից Զարմիկ Պողիկյանը: Հալեպի Գործողությունների հրամանատարությունը շրջանի խաղաղ բնակչությանը կոչ է արել մնալ իրենց բնակարաններում մինչև շրջանի անվտանգության լիարժեք ապահովումը՝ հայտնել է SANA գործակալությունը: … Read more

Ռուսաստանը չի ընդունի արևմտյան որևէ ռшզմական կnնտինգենտի ներկայություն Ուկրաինայում․ Մեդվեդև

Ուկրաինայում որևէ ռազմական կոնտինգենտի տեղակայումը՝ լինի դա եվրոպական երկրներից, թե ՆԱՏՕ-ից ամբողջությամբ, անընդունելի է Ռուսաստանի համար։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է  Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ հրապարակելով Ուկրաինայի կարևորագույն օբյեկտների վրա «Օրեշնիկ» հրթիռային հարվածի տեսանյութ։ «Եվրոպական իշխող հիմարները դեռ պատերազմ են ուզում Եվրոպայում», — անգլերենով գրել է Մեդվեդևը X-ում: «Հազարավոր անգամներ ասվել է, որ … Read more

Ո՞վ ասաց` ես հացադուլով փորձում եմ ճնշել իշխանություններին․ իմ արածը ոչ թե հուսահատության, այլ վերջին միջոցի օգտագործման իրավունքն իրացնելու գործողություն է․ Նարեկ Սամսոնյան

Ո՞վ ասաց, որ ես հացադուլով փորձում եմ ճնշել իշխանություններին․ իմ արածը ոչ թե հուսահատության, այլ վերջին միջոցի օգտագործման իրավունքն իրացնելու գործողություն է։ Այս մասին ասված է Նարեկ Սամսոնյանի հայտարարության մեջ։ «Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից մեր բոլոր համակիրներին, ընկերներին և գործընկերներին, որոնց ֆեյսբուքյան գրառումներին (տպագիր տարբերակով), ԶԼՄ-ներին տված մեկնաբանություններին և ինձ առանձնապես փոխանցած կարծիքներին եմ ուզում … Read more

Մելոյան․ Հոգևորականների հետ Փաշինյանի ստորագրած հայտարարությունը հակաիրավական և հակասահմանադրական է

10 հունվարի 2026 – 14:47 AMT PanARMENIAN.Net – «Մեր ձևով» շարժման անդամ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հոգևորականների հետ ստորագրած հայտարարությունը դուրս է օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից։ Իր հրապարակման մեջ Մելոյանը նշել է, որ ի տարբերություն հասարակ քաղաքացիների, ովքեր կարող են անել այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով, պաշտոնյաները, այդ թվում՝ վարչապետը, … Read more

Կտրիճ Ներսիսյանի կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են. Նիկոլ Փաշինյան

Ասել եմ արդեն, որ Կտրիճ Ներսիսյանը Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ, և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»,- գրել է նա: Հիշեցնենք՝ Մայր աթոռից … Read more

Հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կազմաքանդել Հայ Եկեղեցին․ Տեր Մաղաքիա քահանա

Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են թուլացնել ու կազմաքանդել Առաքելահաստատ Հայ Եկեղեցին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Տեր Մաղաքիա քահանա Օհանյանը։ ««Մեր միջից ելան նրանք, բայց մեզնից չէին, որովհետև, եթե մեզանից լինեին, ապա մեր մեջ էլ կմնային»։( Սուրբ Հովհաննես Առաքյալ) Մեծ հիասթափություն է սպասվում բոլոր նրանց, ովքեր բարեփոխումների կեղծ քողի … Read more

Միացյալ Նահանգներն ու Վենեսուելան սկսել են բանակցությունները երկկողմ օրակարգի շուրջ

Վենեսուելա է մեկնել ԱՄՆ Պետքարտուղարության պատվիրակությունը: Երկրի արտաքին գործերի նախարարության տվյալով՝ ակնկալվում է քննարկել դիվանագիտական առաքելությունները փոխադարձաբար վերսկսելու հարցը: Կողմերը կդիտարկեն նաև Կարակասում ամերիկյան վերջին գործողության հետևանքները և փոխադարձ հետաքրքրության այլ հարցեր: Գերատեսչությունից նշել են, որ առաջիկայում վենեսուելական պատվիրակությունն էլ կայցելի Վաշինգտոն: Երկկողմ օրակարգում են հատկապես նավթարդյունաբերության ոլորտում համատեղ աշխատանքները: Ամերիկյան կողմը … Read more