Տեսանյութ. Շահեն Մարտիրոսյանը 40 վայրկյանում հաղթել է թուրք մարզիկին ու հռչակվել Եվրոպայի չեմպիոն

Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը նվաճել է ոսկե մեդալ։ 68 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը մրցել է Թուրքիան ներկայացնող Սարուհան Կարաօղլուի հետ։ Գոտեմարտի արդյունքում Մարտիրոսյանը ժամանակից շուտ 10-0 հաշվով պարտության է մատնել մրցակցին և հռչակվել չեմպիոն։

Տեսանյութ.Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն

Վահե Հովեյանը դարձավ Ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնության չեմպիոն։ 15 տարեկան մարզիկը եզրափակչում մեկ րոպեում 8-0 հաշվով հաղթեց հունգարացի ըմբիշին՝ նվաճելով ոսկե մեդալ: Մրցաշարի ընթացքում նա նաև 6-2 հաշվով հաղթել էր թուրք, 5-1 հաշվով լեհ և 6-1 հաշվով լիտվացի ըմբիշների։ Սա Հայաստանի չորրորդ մեդալն է մրցաշարում և առաջին ոսկին։ Տեսանյութն՝ այստեղ