Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 42 կմ հատվածում Երևանի բնակիչ 61-ամյա Հուսիկ Բ․-ն իր վարած «Hyundai Tucson» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողթամբերին և մի քանի պտույտ գլորվելով կողաշրջված հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով … Read more

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։50-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 35-ամյա Սուրեն Կ․-ի վարած  «Mercedes» մակնիշի և 31-ամյա Գուրգեն Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 … Read more

Վարչակարգի պարագլուխը շարունակում է շրջայցերն այնպիսի ուրախ դեմքով, ասես ոչինչ էլ չի եղել․ Գառնիկ Դանիելյան

Առավոտը սկսվեց բոթով՝ Փաշինյանին ուղեկցող ոստիկանության գվարդիայի ավտոբուսը վթարի է ենթարկվել. կա 1 զոհ, 12 վիրավոր։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ «Թվում էր, թե նման ողբերգական պատահարից հետո առնվազն պետք է դադարեցվի քարոզարշավը, մինչդեռ, վարչակարգի պարագլուխը շարունակում է շրջայցերն այնպիսի ուրախ դեմքով, ասես ոչինչ էլ չի եղել։ Թեև, պետք չէ … Read more

Ողբերգական վթար՝ Փաշինյանի համար Սպիտակ մեկնող ՆԳՆ մեքենայի մասնակցությամբ. «Իշխանություն»

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանի «ուրախ ավտոբուսի» հետ դեպի Սպիտակ մեկնող ՆԳՆ ոստիկանական գվարդիայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Վթարի հետևանքով մահացել է 1 մարդ, կան բազմաթիվ տուժածներ: ՆԳՆ-ից մեզ հայտնեցին. «Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և … Read more

ՆԳՆ-ն հաստատեց. Փաշինյանին ուղկեցող ոստիկանական ավտոբուսը վթարվել է. կա 1 զոհ, 12 վիրավոր

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ Քուչակ-Ապարան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ  Ապրիլի 11-ին՝ ժամը 7.50-ի սահմաններում, Քուչակ-Ապարան ճանապարհին միմյանց են բախվել ՆԳՆ ոստիկանության գվարդիայի «Հոնդա» ավտոբուսը և «Նիսսան» մեքենա։  Ըստ նախնական տվյալների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով մահացել է 1, իսկ բուժօգնության դիմել՝ 12 անձ։  Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հիշեցնենք, որ «Առաջ» աջակենտրոն կուսակցության գործադիր կոմիտեի անդամ Գագիկ Ասատրյանը ֆեյսբուքյան … Read more

Շղթայական ավտովթար է եղել Արագածոտնի մարզում

Այսօր՝ ապրիլի 10-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում՝ Աշտարակի վարչական տարածքում բախվել են 22-ամյա Համլետ Գ․-ի վարած «Nissan Altima» մակնիշի, Արագածոտնի մարզի բնակիչներ 33-ամյա Սարգիս Մ․-ի վարած «ՎԱԶ 2107» մակնիշի, 21-ամյա Սարգիս Խ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և 23-ամյա Մարկոս Մ․-ի վարած «Ford Transit» մակնիշի … Read more

Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենաներ են բախվել. 4 վիրավոր կա

Այսօր՝ ապրիլի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 42-ամյա Խաչիկ Հ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 56-ամյա Արամ Բ․-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Արամ Բ․-ն և «Nissan Rogue»-ի 3 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» … Read more

Շիրակի մարզում ավտովթшրի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ

Շիրակի մարզում «BMW»-ի ու «Opel»-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 1 և 3 տարեկան տղաների վիճակը ծայրահեղ ծանր է, միացված են արհեստական շնչառական ապարատին, «Ազատությանը» ասել է Առողջապահության նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։ Նա հայտնել է, որ 8-ամյա աղջկա առողջական վիճակը ևս ծանր է, 28-ամյա կնոջ վիճակը՝ ծայրահեղ ծանր: Բոլոր տուժածները վերակենդանացման բաժանմունքում են:

Պարզվել է այսօրվա ողբերգակական վթարի հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը

Այսօր՝ ապրիլի 10-ին, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 47 կմ հատվածում տեղի ունեցած «BMW»-ի և «Opel»-ի բախման հետևանքով 6 մահացածների և վիրավորների ինքնությունը պարզվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի պետ Նարեկ Մանանդյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վոլոդյա Լոռեցյանի, Արտուշ Հարությունյանի և ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր … Read more

Աղին բնակավայրի մոտ ողբերգական վթարի հետևանքով զոհերից 5–ը նույն ընտանիքի անդամներ են

Շիրակի մարզի Աղին բնակավայրի տարածքում այսօր՝ ապրիլի 10–ին,  տեղի ունեցած ավտովթարի հետևանքով զոհվածներից 5-ը Շիրակի մարզի Ջրառատ գյուղից էին, նույն ընտանիքից։ Ջրառատի գյուղապետ Սևակ Խաչատրյանը հայտնեց, որ զոհվածներից մեկն իր հորեղբոր տղան էր։ «Մահացածներից մեկը մեր համայնքի բնակիչ 31–ամյա երիտասարդ է։ Ավտոմեքենայում եղել են նրա մայրը, կինը և երեխաները։ Բոլորը մահացել են»,–ասաց Խաչատրյանը Հիշեցնենք, որ … Read more