«Բարենորոգումների» կեղծ օրակարգի ներքո փորձ է արվում կերպափոխել Եկեղեցու ավանդական դերը. Արթուր սարկավագ

Արթուր սարկավագ Գևորգյանը գրել է․ «Վերջին շրջանում հաճախակի դարձած պնդումները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու «քաղաքականացվածության» վերաբերյալ բացարձակապես չեն արտացոլում իրականությունը և նպատակ ունեն խեղաթյուրելու նրա դարավոր առաքելությունը։ Եկեղեցին երբեք չի եղել և չէ քաղաքական պայքարի կողմ։ Նրա հոգեփրկչական առաքելությունը չի առնչվում աշխարհիկ իշխանության ձեռքբերմանը, այլ ուղղված է ժողովրդի հոգևոր առաջնորդությանը, ազգային արժեքների անաղարտությանը և ինքնության … Read more

Եթե կա մարդասիրական գոնե մեկ բաց խողովակ, այն պետք է օգտագործել անհապաղ. Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը շեշտում է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան Հայաստանի իշխանությունը։ «Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը: Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական … Read more

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին. Գրիգոր աբեղա

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գրիգոր աբեղա Մինասյանը գրել է․ «Այն, ինչ այս տարիներին տեղի է ունենում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության շուրջ, չի կարելի որակել այլ կերպ, քան քաղաքակրթական ոճիր։ Մինչ միջազգային հանրությունը շարունակում է իր «հավասարակշռված» լռությունը, կարծես ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, առավել ցնցող է ներհայաստանյան այսօրվա քաղաքական մեծամասնության կեցվածքը։ Երբ իշխանությունը, … Read more

Թուրքիան ձգտում է ստեղծել սեփական «Հորմուզի նեղուցը»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Վերջին ժամանակներս ակտիվացել են խոսակցությունները՝ բնականաբար նաև գործնական քայլերը, Քաթարից Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Սիրիայի տարածքով բնական գազը դեպի Թուրքիա հասցնելու և Թուրքիայից Եվրոպա արտահանելու մասին։ Սա Թուրքիայի համար ռազմավարական նշանակության քայլ է, էներգետիկ հաբ դառնալու իր ռազմավարության շրջանակներում։ Այս պրոեկտի շրջանակում բախվում են Թուրքիայի և Իսրայելի շահերը։ Իսրայելը տարածաշրջանային նման նախագծից դուրս … Read more

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը, ինչպես պարզվում է, դատախազությանը հանգիստ չի տալիս։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ «Հիմա էլ վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ պնդելով, որ 75-ամյա Ալբերտ Առստամյանը խախտել է համակեցության կանոնները և ստորացրել Հայաստանի վարչապետին»,- գրել է նա։

Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Գևորգ Դանիելյան

«Զինված ուժերում հոգևոր ծառայությունը, ըստ էության, պետականացնելուց հետո հերթը հասավ քրեակատարողական հիմնարկներին: Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին այլևս զրկված է իր հոգևոր ներկայացուցիչներն ունենալու իրավունքից, իսկ հոգևոր ծառայության նշանակվում են աշխատավարձ նախատեսող պետական մարմինների հետ պայմանագիր կնքած այն սակավաթիվ հոգևորականները, որոնք միացել են հակաեկեղեցական արշավին»,- նշել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։ … Read more

Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի և ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ. իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․ «Օմանի ծոցում ամերիկյան ռազմանավի հարձակումը իրանական բեռնատար «Թուսքա» նավի վրա, Իրանի ԱԳՆ-ի կողմից գնահատվել է՝ որպես հրադադարի բացահայտ խախտում, իսկ իրանական ԶՈւ-երը սպառնացել են իրականացնել պատասխան վրեժխնդրության գործողություն։ Իրավիճակի նման սրումը տեղի է ունենում Իսլամաբադում Իրանի և  ԱՄՆ-ի միջև նախատեսվող բանակցությունների երկրորդ փուլին ընդառաջ, երբ ամերիկյան պատվիրակության ինքնաթիռն արդեն վայրէջք … Read more

Փաշինյանի իշխանությունը փորձում է կանխել անխուսափելի փոփոխությունը. միջազգային փաստաբան

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաշինյանը սարսափում է ժողովրդի հետ իրական ընդդիմության հանդիպումից, բայց նա իր հաշվարկներում սխալվում է։ Սամվել Կարապետյանին մեկուսացնելով և վարչական ռեսուրսը չարաշահելով՝ իշխանությունը փորձում է կանխել անխուսափելի փոփոխությունը։ Սակայն գաղափարն ու հույսը հնարավոր չէ բանտարկել. «Ուժեղ Հայաստանի» նվիրյալները շարունակում են աշխատանքը երկրի ողջ տարածքում»։ Մանրամասները՝ տեսանյութում։

Փաշինյան ընտրողնե՛ր, պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է. Րաֆֆի Ասլանյան

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Ալիևը երեկ դարձյալ հայտարարել է, որ ավելի քան 80,000 մարդ վերադարձել է Ղարաբաղ և «Արևելյան Զանգեզուր»։ Փաշինյան ընտրողներ, խելքներիդ մի քիչ զոռ տվեք և պատկերացրեք, թե ձեր խաղաղասեր Ալիևի մտքում «Արևմտյան Զանգեզուրը» որն է, նա ինչո՞ւ է նույնիսկ խորհրդային Ադրբեջանում գոյություն չունեցած վարչատարածքային միավոր ձևավորում՝ Զանգելանի, Կուբաթլուի հատվածներում։ … Read more

Ինչու՞ «Հայաստան» դաշինք 2․ Նարեկ Մանթաշյան

«Առաջ» աջակենտրոն կուսակցության խոհրդի անդամ Նարեկ Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Քպական թեզերը պատերազմի վերսկսման մասին, ոչ այլ ինչ են, քան մահակ մեր հասարակությանը վախի մթնոլորտում ընտրության տանելու: Պատերազմով սպառնալ սեփական ժողովրդին կարող է միայն նա, ով ունի նման պայմանավորվածություն: Խաղաղության մասին աղաղակողները խճճվել են սեփական ստերի հոսանքում և հակասում են իրենց իսկ թեզերը: … Read more