Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը դատախազությանը հանգիստ չի տալիս. փաստաբան

Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետած պապիկի արդարացումը, ինչպես պարզվում է, դատախազությանը հանգիստ չի տալիս։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Հիմա էլ վճռաբեկ բողոք են ներկայացրել՝ պնդելով, որ 75-ամյա Ալբերտ Առստամյանը խախտել է համակեցության կանոնները և ստորացրել Հայաստանի վարչապետին»,- գրել է նա։

Leave a Comment