Կառավարությունը նախատեսում է վերանայել թաղման նպաստի գործող համակարգը. ի՞նչ է նախատեսվում

Կառավարությունը նախատեսում է վերանայել թաղման նպաստի գործող համակարգը։ Այս մասին Բուն TV–ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք մի ծրագիր ունենք, որն այդքան էլ նպաստավոր չէ՝ թաղման նպաստը, որ բոլորին համատարած տրվում է, մենք որոշեցինք, որ թաղման նպաստի կիրառումն իրականացնենք միայն սոցիալապես անապահովների մասով, մնացած բյուջեն բաշխել և մի փոքր թոշակներն ավելացնել, … Read more

Դայակը «պոլի փայտով» դաժանորեն ծեծել է մանկատան չքայլող, չխոսող երեխային •

Օգոստոսի կեսերին Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատանը սոսկալի դեպք է տեղի ունեցել։ Մեր տեղեկություններով՝ մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխային: Երեխան, որին ծեծել է դայակ աշխատող կինը, քայլելու եւ խոսելու ունակ չէ: Տիկինը հարվածել է երեխային, երբ վերջինս ընկել է հատակին սկսել է «պոլի փայտով» հարվածել նրա մարմնի տարբեր հատվածներին, այդ թվում՝ … Read more

Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Լուսանկար

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում Ազատության պողոտայից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում՝ ժողովրդին հայտնի «Կուկուռուզնիկի» տակ բախվել են «TOYOTA RAV4» մակնիշի ավտոմեքենան և «JAC» մակնիշի միկրոավտոբուսը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի … Read more

Չարենցավանի Բջնի բնակավայրում՝ Հրազդան գետում, հայտաբերվել է քաղաքացու մարմին •

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։00-ին սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան խոշորացված համայնքի Բջնի բնակավայրի 1-ին փողոցին հարակից Հրազդան գետում դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նմանատիպ ահազանգ է ստացվել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության … Read more

Վրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնը․ Լուսանկար •

Սեպտեմբերի 18-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։40-ի սահմաններում Նալբանդյան փողոցում Սյունիքի մարզի բնակիչ 31-ամյա Վահե Դ․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ 55-ամյա Սամվել Մ․-ին։ Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, … Read more

Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց •

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություն է ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկում 2-ամյա աղջիկն ընկել է թոնիրը և նրան՝ «դեմքի 1-ին, 2-րդ աստիճանի այրվածք, ձախ վերին վերջույթի 2-րդ, 3-րդ աստիճանի այրվածք, զույգ ստորին վերջույթների 1-ին, 2-րդ աստիճանի … Read more

Կրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել է․ Լուսանկար •

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20։30-ի սահմաններում Արմավիր – Երևան Մ5 ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, ժողովրդին հայտնի Մրգաշատի խաչմերուկում, անհայտ մակնիշի ու համարանիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել հետիոտնին ու դիմել փախուստի, որից հետո վրաերթի ենթարկվածին կրկնակի վրաերթի է ենթարկել «Լադա» մակնիշի ավտոմեքենան։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։ Post navigation

Հայերը` Ռուսաստանի, հնդիկները` Հայաստանի ճանապարհներն են ասֆալտապատում. Լուսանկար

Ներկայումս վերանորոգվում, ասֆալտապատվում է միջպետական ավտոճանապարհի Սևան-Դիլիջան թունել տանող հատվածը, Սևանի կողմից։ Նորոգման աշխատանքները կատարում է «ԱԱԲ Քոնսթրաքշն» ընկերությունը։ Դատելով ճանապարհաշինարարների արտաքին տեսքից՝ նրանք Հնդկաստանի քաղաքացիներ են։ ՀՀ քաղաքացիները Ռուսաստանի տարբեր տարածքներում, այդ թվում՝ հեռավոր Սիբիրում, Հեռավոր Արևելքում ճանապարհներ են ասֆալտապատում, իսկ Հայաստանում ասֆալտապատման գործը հնդիկներն են անում։ Post navigation

Կա 4 զոհ, 1 վիրավոր. ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. Լուսանկար •

Սեպտեմբերի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 37.5 կմ հատվածում, դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի թույլատրելի հատվածում առևտրով զբաղվող տաղավարին, ապա ծառին, և հայտնվել ծառերի մեջ։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղում … Read more

Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս տարի աշխատում է 89,000 դրամ •

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը գրում է․ «Հայաստանում արձանագրվել է գյուղատնտեսության ոլորտի նվազում»․ Ն․ Փաշինյան։ Թե քանի տոկոս՝ այդպես էլ չկարողացավ ասել։ Երկրի փաստացի ղեկավարն ակնհայտորեն տեղյակ չէր, թե քանի տոկոսով է անկում ապրել իր կողմից կառավարվող երկրի գյուղատնտեսությունը։ Պատասխանը -11% ընդամենը 6 ամսում։(!) Եթե անցած տարի գյուղացին աշխատում էր 100,000 դրամ, ապա այս … Read more