Հրդեհ՝ Սոլակի բնակելի տներից մեկում․ տուժածներ չկան․ ՆԳՆ ՓԾ
Օգոստոսի 9-ին՝ ժամը 06։35-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սոլակ բնակավայրի 1-ին թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում (մոտ 70 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07:04-ին, մարվել՝ 07:55-ին։ … Read more