Փաշինյանի նշած՝ զբոսաշրջիկների թվի 34% աճը հիմնված է սխալ հրապարակված տվյալների վրա․ Civilnet

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 2-ին՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում, անդրադարձել է Հայաստանում զբոսաշրջիկների թվի աճին՝ համեմատելով 2025 և 2026 թվականների հունվար-ապրիլ ամիսների ցուցանիշները։ «Այս տարի նախորդ տարվա նկատմամբ 34%-ով ավել զբոսաշրջիկ ունենք, այսինքն՝ այս տարի արդեն մոտավորապես 160 000 մարդ զբոսաշրջիկ նախորդ տարվանից ավել եկել է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: #CivilNetCheck-ը ստուգել է վարչապետի ներկայացրած տվյալների հիմքում ընկած պաշտոնական ցուցանիշները և … Read more

Հանրայինը չի լուսաբանել Հայաստանի՝ 16 կետով նահանջը մամուլի ազատության ինդեքսում

Հանրային հեռուստաընկերությունը չի լուսաբանել մամուլի ազատության համաշխարհային ինդեքսը, որում Հայաստանը 16 կետով նահանջել է։ «Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպության ապրիլի 30-ին հրապարակած զեկույցում Հայաստանը վատթարացրել է դիրքերը՝ 34-րդ հորիզոնականից հայտնվելով 50-րդ տեղում։ #CivilNetCheck-ը ուսումնասիրել է ապրիլի 30-ի և մայիսի 1-ի «Լուրեր» հաղորդման թողարկումները, ինչպես նաև 1lurer.am կայքի լրահոսը և պարզել, որ հանրային միջոցներով ֆինանսավորվող հեռուստաընկերությունը որևէ անդրադարձ չի կատարել զեկույցին։ … Read more

MediaNews-ի «հանրային կարծիքը», կեղծ դեմքերն ու Տարոն Չախոյանի հետ հնարավոր կապը. Սիվիլնեթ

Իշխանամերձ Medianews.site կայքը ապրիլի 12-ին հրապարակել է գրառում՝ «Սամոն դարձել է մազերի ներկի բրենդային դեմքը․ Օհանյան» վերտառությամբ։ Կցված նյութում որպես աղբյուր ներկայացվում է «Աննա Օհանյան» անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը, որում մեկնաբանվում է Սամվել Կարապետյանի տեսաուղերձը և նրա արտաքին տեսքը։ Սիվիլնեթ-ը բացահայտում է ովքեր են փորձում կեղծ օգտահածշիվներով հանրային կարծիք ձևավորել: Օգտատերը այս գրառումն արել է ապրիլի 12-ին՝ ժամը … Read more