Իրանի մայրաքաղաքում գործող սինագոգներից մեկը վնասվել է

Իրանի մայրաքաղաքում գործող սինագոգներից մեկը վնասվել է Թեհրանի կենտրոնական հատվածի ուղղությամբ իրականացված հարվածների հետևանքով։ Այդ մասին հաղորդում է Mehr-ը։ Լրատվամիջոցի տվյալներով՝ «սինագոգի շենքը զգալի վնասներ է կրել, կառույցի առանձին հատվածներ ավերվել են»: