Թուրքիայից շնորհավորում են Ռուբինյանին | Yerevan Today

Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը  շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ԱԺ նախագահի պաշտոնում թեկնածության համար։  «Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին՝ Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Չորս տարվա ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ և անկեղծ բարեկամություն»,- գրել է նա։

Ok է. Քըլըչը «շեյր» արեց Փաշինյանի գրառումը

Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը սոցցանցի իր էջում կիսվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա գրառմամբ և գրել․ «Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում ևս մեկ նոր և կարևոր քայլ կատարվեց։ Երկու երկրների միջև ուղիղ առևտրում նոր էջ է բացվում»,- գրել է նա։