ՍԴ-ում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը

ՀՀ Սահմանադրական Դատարանում ավարտվեց ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումների քննությունը։ Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի մինչև հուլիսի 4-ի աշխատանքային օրվա ավարտը: Հիշեցնենք՝ արդեն 6-րդ օրն է Սահմանադրական դատարանը քննում է 7 ուժերի՝  հունիսի 7-ին կայացած ԱԺ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումները: