Oդի ջերմաստիճանը կնվազի 8-ից 10 աստիճանով ողջ Հայաստանում, ցուրտ կլինի. Սուրենյան

29 Դեկտեմբերի, 2025 Ամանորին օդի ջերմաստիճանը կնվազի 8-ից 10 աստիճանով ողջ Հայաստանում։ Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Հունվարին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից 1-2 աստիճան բարձր՝ բավարար տեղումներով։ Արկտիկական ցուրտ հոսանքները հանրապետությունում կմնան մինչև հունվարի 8-9-ը ներառյալ։ Հունվարի երկրորդ տասնօրյակին օդի ջերմաստիճանը կբարձրանա»։