Ամենամյա Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը Երթը կեկնարկի ժամը՝ 20:00, Հանրապետության հրապարակից: Երթուղի․ Ամիրյան փողոց —Մաշտոցի պողոտա —Բաղրամյան պողոտա —Կիևյան փողոց —Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: