ՊՆ ծառայողը «BMW»-ով բախվել է ծառերին և հայտնվել բնակչի հողամասում
20 Փետրվարի, 2026 Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Մ.-ն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ ավտոճանապարհին դեպի Երասխ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին, հողաթմբերին, մոտ 25 մետր շրջվելով հայտնվել բնակչի հողամասում։ Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։