Պուտինը Թրամփի «հեռախոսազանգին պատասխանել» է ու համաձայնել Զելենսկու առաջարկին

Անկարայում հուլիսի 7-8-ին կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը ավարտվել է հօգուտ Ուկրաինայի։ «Նեզավիսիմայա գազետա»-ն այսպես է գնահատել Թուրքիայի մայրաքաղաքում Հյուսիս-ատլանտյան դաշինքի անդամ երկրների առաջնորդների երկօրյա քննարկումների ամփոփ արդյունքը։ Ռուսաստանյան հեղինակավոր լրատվամիջոցն այդ ձևակերպումը հիմնավորել է առաջին հերթին նրանով, որ «դաշինքի անդամ ոչ մի երկիր չի առարկել ընթացիկ տարում Ուկրաինային յոթանասուն միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը, իսկ ամփոփոիչ հռչակագրում … Read more

ՌԴ նավթավերամշակման գործարանը «խոցվել» է Ադրբեջանի մասնակցությամբ •

Օմսկի նավթավերամշակման գործարանին հարվածը ոչ միայն «ինչպե՞ս են ուկրաինական դրոնները գրեթե 2500 կիլոմետրանոց անարգել թռիչք իրականացրել» հարցադրման, այլև «Ադրբեջանի հավանական մասնակցության» մասին վարկածի տեղիք են տվել։ Այդ մասին գրել է basis news վերլուծական հարթակի ֆեյսբուքյան էջը։ Առաջինը նման տեսակետ հրապարակայնացրել է ռուսաստանի զինթղթակից Տիմոֆեյ Երմակովը։ Նրա կարծիքով «Բաքվի կողմից նման գործողությունները կարող են Կրիմենչուգի նավթավերամշակման … Read more

Թուրքիան Ուկրաինային «ռազմական աջակցություն կցուցաբերի», բայց «խաղաղության համար պետք է Ռուսաստանին խրախուսել»

«Տրումենի ժառանգությունը կորսվում» է,- Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովից ընդհանրական այս տպավորությունն է փոխանցել բրիտանական The Telegraph-ի մեկնաբան Ջեյք Սայմոնսը՝ ամենայն հավանականությամբ նկատի ունենալով Թրամփ-Էրդողան հանդիպումը։ Բրիտանացի հեղինակի դիտարկումները ամփոփ փոխանցել է ուկրաինական Unian-ը։ Թուրքիան, ինչպես հայտնի է, ՆԱՏՕ-ին անդամակցել է 1952թ․-ին՝ ԱՄՆ նախագահ Տրումնեի նախաձեռնությամբ։ Բրիտանացի մեկնաբանի հայացքով՝ դա տեղի է ունեցել, որպեսզի Թուրքիայում ամրապնդվի Մուսաֆա … Read more

Ռուսաստանի «խաթարված հեղինակությունը կարող է միայն ԱՄՆ-ը փրկել» •

Ռուս մեկնաբաններից մեկը ռուս-ուկրաինական զինված հակամարտությունը անվանել է «Ղրիմի երկրորդ պատերազմ»։ Խոսքը 1853-55 թվականների պատերազմի մասին է, որ ցարական Ռուսաստանը մղել է մի քանի ճակատներով։ Այն ավարտվել է Ռուսաստանի համար ոչ այնքան բարենպաստ ելքով։ Բաց աղբյուրների տվյալներով, օրինակ, ցարական կառավարությունը պատերազմական ահռելի ծախսերի պատճառով առաջացած բյուջետային ճեղքը կարողացել է փակել միայն․․․ 1897 թվականին։ Ավելի ակնառու … Read more

Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցում իրականությունից զգալիորեն հեռու է •

Անկարայում ՆԱՏՕ-ի առաջնորդները համաձայնեցրել են գագաթաժողովի ամփոփիչ հայտարարությունը։ Թուրքական մամուլը հրապարակել է փաստաթղթի դրույթները։ Աչքի է զարնում երկու հանգամանք: Դաշինքը Ռուսաստանը համարում է «սպառնալիք» և միաժամանակ պարտավորվում շարունակել Ուկրաինային ռազմական աջակցությունը։ Կարելի է համարել, որ նախօրեին ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի տպավորությունը, որ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի հարցում «դիրքորոշում չի փոխել», իրականությունից զգալիորեն հեռու է։ Ասվածի վկայություն … Read more

Հայաստանի շուրջ ի՞նչ միջավայր է ձևավորվելու` «իմամ Շամիլ կծնվի՞» •

Օկուպացված Շուշիում «գիտաժողովը», որի մասնակիցները Ռուսաստանին կոչ են արել «ճանաչել չերքեզների ցեղասպանությունը և դադարեցնել զանգվածային սպանությունների մասնակիցների հերոսացումը», նախորդել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին և ԱՄՆ-Թուրքիայի բարձրագույն մակարդակի բանակցություններին։ Չերքեզները և Կովկասի լեռնական այլ ժողովուրդները Ռուսաստանի կողմից գրավված տարածքներից զանգվածաբար Թուրքիա են բռնատղահանվալ նախանցյալ դարի 50-60-ական թվականներին։ Նրանց սերունդները Թուրքիայի քաղաքացիներ են։ Թուրքիայում բնակվում են նաև … Read more

Թրամփը լիզեց Էրդողանի քղանցքները •

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Անկարա է մեկնել նախագահական նոր ինքնաթիռով, որ նրան նվիրել է Կատարի էմիրը։ Ինքնաթիռը, որ ստացել է «թռչող Սպիտակ տուն» անվանումը, առաջին պաշտոնական թռիչքը, այսպիսով, կատարել է Վաշինգտոն-Անկարա անվայրէջք չվերթով։ Անկարայում Դոնալդ Թրամփը առաջին հանդիպումը անցկացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, որից հետո նրանք հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ … Read more

Հայաստանից Ռուսաստան գյուղմթերքների և այլ ապրանքների արտահանման հարցը կլուծվի ադրբեջանականով

Ուկրաինական թելեգրամյան ալիքները հայտնել են «Ռուսաստանի կողմից Օդեսայում ադրբեջանական SOCAR ընկերության երկու բելզալցակայանի դեմ դրոնային հարձակման» մասին։ Հաջորդ օրը Բաքվում Ռուսաստանի դեսպան Եվդոկիմովը «հրավիրվել» է Ադրբեջանի ԱԳՆ։ Ինչպես պարզվել է, Ռուսաստանը դրոնային հարձակման է ենթարկել Ուկրաինայի Նիկոլաևի մարզում գործող ադրբեջանական SOCAR ընկերության բենզալցակայանը։ Բայց ադրբեջանական ԱԳՆ-ն Ռուսաստանի դեսպանին ներկայացրել է Ուկրաինայի տարածքում նախկինում նույնպես տեղ … Read more

Ի՞նչ մեսիջ է փոխանցել Պուտինը Թրամփին •

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի զրույցը լավ հնարավորություն էր բարձր մակարդակով ներկայացնելու ՌԴ դիրքորոշումը Կիևի և Եվրոպայի` էսկալացիայի վրա խաղադրույքի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Սա լավ հնարավորություն էր, ինչպես ասում են, բարձր մակարդակով ԱՄՆ նախագահին հասցնել մեր դիրքորոշումն առաջին դեմքից», – լրագրողների հետ … Read more

Կադիրովն այլևս չի՞ ուզում նախագահ դառնալ

Ռամզան Կադիրովը առաջադրվել է որպես «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածու Չեչնիայի առաջիկա նախագահական ընտրություններում: Որոշումը միաձայն ընդունվել… The post Կադիրովն այլևս չի՞ ուզում նախագահ դառնալ appeared first on .