Ինչ զեկույց են պատրաստում •

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ Հայ առաքելական եկեղեցում առկա, իր բնորոշմամբ, «խոր ճգնաժամի» վերաբերյալ զեկույց է մշակվում։ Այս մասին Փաշինյանը հայտնել է Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանում՝ խորհրդարանին ներկայացնելով կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագիրը։ Վարչապետի խոսքով՝ զեկույցը պետք է անդրադառնա եկեղեցու ներսում ձևավորված իրավիճակին և դրա հետ կապված խնդիրներին։ Post navigation

Հայաստանը պատրաստվում է սկսել ԵՄ-ին անդամակցության գործընթացը •

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կառավարության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս հայտարարել է, որ Հայաստանը առաջիկայում կարող է սկսել Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմում ներկայացնելու գործընթացը։ Փաշինյանի խոսքով՝ նախ անհրաժեշտ է ԵՄ-ին ներկայացնել պաշտոնական հայտ, որից հետո ստանալ համապատասխան արձագանք և ունենալ գործընթացի հետագա քայլերը սահմանող ճանապարհային քարտեզ։ Միայն դրանից հետո, ըստ վարչապետի, Հայաստանում կանցկացվի հանրաքվե՝ Եվրամիությանն անդամակցելու … Read more

Փաշինյանը շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ: Ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով: Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների, պատմական առնչությունների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։ Բարձր եմ գնահատում Երևանում … Read more

Ռուսաստանի պատճառով պատմական հնարավորությունը կորցնելու վտանգի առաջ ենք. Փաշինյան

ԹՐԻՓՓ նախագիծը վերջ է դնելու Հայաստանի շրջափակմանը, ԱԺ-ում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Հայաստանի շրջափակումն, ի դեպ, մասամբ հաղթահարված է»,- ասաց նա։ Ըստ Փաշինյանի՝ Հայաստանը երկաթուղային կապ է ստանալու Իրանի հետ։ «Ինչ վերաբերում է բուն ԹՐԻՓՓ-ի երկաթուղային ենթակառուցվածքներին՝ ակնհայտ է, որ այն անցնելու է Նռնաձոր-Ագարակ երթուղով, Հայաստանի հարավային սահմանի երկայնքով, Արաքսի ափով, խորհրդային ժամանակներում գոյություն … Read more

Երկաթուղին ՀՀ սեփականությունն է, ընդամենը գտնվում է ՌԴ կառավարման ներքո, խնդրում ենք ճկունություն ցուցաբերել

«Երկաթուղին Հայաստանի սեփականությունն է, ընդամենը գտնվում է ռուսական երկաթուղիների կառավարման ներքո»: Այս մասին ԱԺ-ում ՀՀ Կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մենք հարգանքով ենք վերաբերում ՌԴ-ին ու նրա շահերին, բայց Հայաստանի երկաթուղին ռուսական կառավարման ներքո լինելու պատճառով մենք հիմա կանգնած ենք Հայաստանը միջազգային երկաթուղային ցանցին ինտեգրելու պատմական այս հնարավորությունը կորցնելու վտանգի … Read more

Հեղափոխության առանցքային արդյունքը պիտի լիներ այն, որ … Նիկոլ Փաշինյան •

«Այն, որ հենց խաղաղ կյանքի պետությունն է մեր ժողովրդի ակնկալիքը, ինձ համար ակնհայտ է դառնում Երրորդ հանրապետության պատմության հետահայաց վերլուծությամբ»: Այս մասին ԱԺ-ում Կառավարության 5-ամյա ծրագիրը ներկայացնելիս իր ելույթում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2021 թվականին, օրինակ, այն պայմաններում, երբ ընդդիմությունը զարգացնում էր պարտված իշխանությունը պետք է հեռանա թեզը, ժողովուրդը վստահության քվե տվեց «Քաղաքացիական պայմանագիր» … Read more

Վարչապետի ելույթը ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ. ծրագրի քննարկմանը. Տեսանյութ •

Նիկոլ Փաշինյանն ու Կառավարության անդամները խորհրդարանում են: Վարչապետն ԱԺ-ում ներկայացնում է կառավարության հնգամյա ծրագիրը: «Հունիսի 7-ին ՀՀ ժողովուրդը քվեարկել է Իրական Հայաստանի գաղափարախոսության օգտին։ Ընտրությունների այս արդյունքը պատմական է, որովհետև վերաձևակերպում է ՀՀ գործառութային նշանակությունը: Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Չորրորդ Հանրապետությունը հիմնադրված է, Չորրորդ Հանրապետությունն իրականություն է»,- իր ելույթում ասել է վարչապետ Փաշինյանը: Նա … Read more

ՊՆ հաստատեց․ ով է այսօր մահացած զինվորը •

Օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին։ Post navigation

Սյունիքի մարզի դատախազությունը կրկին 1-ին հորիզոնականում է. Գլխավոր դատախազն ամփոփել է տարվա առաջին կիսամյակը

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2026 թվականի օգոստոսի 21-ին տեղի է ունեցել Դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում ամփոփվել են Երևան քաղաքի վարչական շրջանների և մարզերի դատախազությունների, ինչպես նաև կայազորների զինվորական դատախազությունների 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները: Ինչպես 2025 թվականի տարեկան աշխատանքների ամփոփման ժամանակ, Սյունիքի մարզի դատախազությունը կրկին զբաղեցրել է առաջին տեղը, իսկ 2-րդ … Read more

Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները •

2026 թվականի սեպտեմբերի 27-ին Արմավիրի մարզի Ֆերիկ, Լոռու մարզի Թումանյան և Լերմոնտովո, ինչպես նաև Կոտայքի մարզի Արզնի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ընթացքում թեկնածուներին անհրաժեշտ տեղեկանքների տրամադրումն ապահովելու նպատակով՝ օգոստոսի 22-ին և 23-ին, ժամը 09։00-ից մինչև 17։00-ն, կաշխատեն ՀՀ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հետևյալ բաժինները՝ Վաղարշապատի բաժինԹումանյանի բաժինՎանաձոր 3 բաժինԵղվարդի բաժին ՆԳՆ-ից հայտնում … Read more