ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գագիկ Ծառուկյանի հիմնարկների աշխատողներն ակցիաներ են անում

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են։ Աշխատակիցները պահանջում, են վերաբացել դրանք և թույլ տալ աշխատել։ Այս պահին ակցիա են անում «Փարավոն» համալիրի մոտ` «Փարավոն»-ի և «Մուլտի գրանդ»-ի աշխատակիցները, Ծաղկաձորի «Մուլտի ռեսթ»-ի և «Մուլտի ռեզորթ»-ի մոտ՝ նորաբաց հյուրանոցի ու ռեստորանի աշխատակիցները։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Օլիմպավանի» աշխատողների և հաճախորդների բողոքի ակցիան

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են՝ ի աջակցություն ԲՀԿ կալանավորված առաջնորդի։ Ուղիղ հեռարձակումը «Օլիմպավան» մարզական կենտրոնից է։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Բողոքի ակցիաներ՝ ի աջակցություն Գագիկ Ծառուկյանի

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են՝ ի աջակցություն ԲՀԿ կալանավորված առաջնորդի։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Քոլեջների ընդունելության նոր կարգը

Մամուլի ասուլիսով են հանդես գալիս կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը։ԹԵՄԱ․- Քոլեջների ընդունելությունը՝ ըստ նոր կարգի։Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Արարատցեմենտ»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացում

Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտ» գործարանի տասնյակ աշխատակիցներ բողոքի ակցիա են իրականացնում, ուզում են հասկանալ՝ ինչ է կատարվում ու ինչ է լինելու իրենց հետագա ճակատագիրը։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատարանը քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը

Արդեն երեք ժամ է՝ առավոտյան 9-ից, դատարանը քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։ Քննչական կոմիտեն նրան երկու ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։ Երեկ՝ հուլիսի 6-ին, ամբողջ օրը Ծառուկյանի տանը և բոլոր հիմնարկներում խուզարկություններ էին, օրվա վերջում ՔԿ-ն հայտնեց, իբր Ծառուկյանը մեղադրվում է խարդախության և փողերի լվացման մեջ։Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Փոփոխություններ՝ վարորդական վկայականների տրամադրման կարգում

  Ներքին գործերի նախարարությունում տեղի է ունենում մամուլի ասուլիս՝ հուլիսի 6-ից վարելու իրավունքի վերականգնման դիմումների և վարորդական վկայականների տրամադրման կարգում փոփոխությունների վերաբերյալ։ Բանախոսներն են ՆԳՆ  իրավաբանական վարչության պետ Ռուսլան Մարանդյանը և Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։ Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։  

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը

Վաղ առավոտից լայնածավալ խուզարկություններ են իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը, ինչպես նաև «Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմում ընդգրկված գրեթե բոլոր ընկերություններում, ինչպես նաև այդ կազմակերպությունների տնօրենների բնակարաններում։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Սահմանադրական Դատարանը հրապարակում է որոշումը

  ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի դիմումների վերաբերյալ որոշումը։ Հիշեցնենք, որ ՍԴ դիմել էին ընտրությանը մասնակցող 18 քաղաքական ուժերից 7-ը՝ «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» կուսակցությունների դաշինքները, «Բարգավաճ Հայաստան», «Միասնության թևեր», «Դեմոկրատիա Օրենք Կարգապահություն», «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» և «Նոր ուժ» կուսակցությունները։ ՍԴ նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ … Read more