Արագածոտնի մարզում անասուններ են գողացել. 2 մլն-ից ավելի վնաս է հասցվել

Մայիսի 3-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 07։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Աշտարակի բաժին է զանգահարել Արագածոտնի մարզի բնակիչ 42-ամյա Սարգիս Ս․-ն և հայտնել, որ գիշերը իր 5 մոզիներին անասնագոմից գողացել են։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնել են ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ … Read more

Բախվել են Վանաձոր-Սպիտակ-Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել»-ը ու «ՈւԱԶ»-ը․ 6 վիրավոր կա

Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:56-ի սահմաններում Վանաձոր–Սպիտակ ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են 65-ամյա Գագիկ Պ.-ի վարած Վանաձոր–Սպիտակ–Լեռնավան երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի  և 60-ամյա Արմեն Գ.-ի վարած «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձոր բժշկական կենտրոն։ Վթարի … Read more

Միջադեպ Գյումրիում՝ ադրբեջանցիներին հյուրընկալած «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադրի ու նրա որդու միջև

Ապրիլի 30-ին ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 195 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով  (ֆիզիկական ներգործություն` մերձավոր ազգականի) նախաձեռնվել է քրեական վարույթ, որը կապված է  Գյումրու «Գըվուգ Գաստրո Տան» հիմնադիր Համլետ Գևորգյանի և նրա որդու՝ Պարույր Գևորգյանի միջև դեռ 2,5 տարի առաջ՝ 2024 թվականի նոյեմբերին  տեղի ունեցած վիճաբանության ու ծեծկռտուքի … Read more

Ավտովթար՝ երթուղայինի մասնակցությամբ. վիրավորներ կան

Այսօր՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:50-ի սահմաններում Նոր Գեղի բնակավայրի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են թիվ 253 երթուղին սպասարկող «Zhongtong» մակնիշի ավտոբուսը, «BMW X5» և «Mazda» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ։ Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների … Read more

Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ կայանված «Nissan»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ մայիսի 6-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Կոտայքի մարզի վարչական տարածքում՝ Արզնու խճուղու կամրջի հարևանությամբ, «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը չի արձագանքում դռան թակոցներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ ՆԳՆ … Read more

Կրակոցներ՝ Երևանում. հիվանդանոց տեղափոխված տղամարդը մահացել է

Այսօր՝ մայիսի 5-ին, կրակոցներ են հնչել Երևանում, ինչի հետևանքով կա զոհ։ Ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել և կա տուժած։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է … Read more

Համաճարակի վտանգ՝ Բալահովիտ գյուղում. երեխաներ են տեղափոխվել հիվանդանոցներ

Արդեն մի քանի օր է՝ Կոտայքի մարզի Աբովյան խոշորացված համայնքի Բալահովիտ բնակավայրի մի քանի տների բնակիչներ իրենց երեխաներին տանում են բժշկական հաստատություններ՝ բուժումներ ստանալու նպատակով։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գրեթե 10 տարի է Բալահովիտ գյուղով անցնող ջրատարներում ու իրենց լեզվով ասած «կանալում» տիրում է գարշահոտ ու հակասանիտարական վիճակ։ Այսօր՝ ապրիլի 30-ին, ֆոտոլրագրողի … Read more

9-ամյա երեխային հարվածներ են հասցրել. մայրը դիմել է ոստիկանություն

Ապրիլի 19-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ոստիկանություն է դիմել Երևանի բնակիչ  Ա․ Ե․-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում իր 9-ամյա երեխայի հետ խաղացող երեխայի մայրիկը, ով բնակվում է մոտակայքում, հարվածներ է հասցրել իր երեխայի դեմքին։ Գ․ Շամշյանի տեղեկություններով, տեղում Ա․ Ե․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 19։00-ի սահմաններում Եղիշե Թադևոսյան … Read more

Լարված իրավիճակ՝ Երևանում. հարյուրավոր վարորդներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Հարյուրավոր վարորդներից ահազանգում են, որ սկսելու են բողոքի զանգվածային ակցիաներ, քանի որ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի խոսքը գործ չդարձավ։ Այսօր՝ ապրիլի 28-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում վարորդներն ասում էին. «Հենց հիմա նորից մեզ խաբված զգացինք։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարն էնպիսի մի լուրջ հայացքով մեզ կուտ տվեց, որ ասելու չէ։ Հիմա ի՞նչ եղավ այդ 1 … Read more

13-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել Զորակ գյուղում

Ապրիլի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ shamshyan.com-ի տեղեկացմամբ՝ ժամը 21։00-ի սահմաններում Զորակ գյուղի Տիգրան Մեծ փողոցում Արագածոտնի մարզի բնակիչ 32-ամյա Գևորգ Ի․-ն իր վարած «Range Rover» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնի։ Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկված աղջկան առաջինը օգնության են հասել աշխատանքից տուն վերադարձող ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության … Read more