Նորածին երեխային գտել են Երևանի Հալաբյան փողոցի շենքերից մեկի մոտ
10 Օգոստոսի, 2026 Այսօր ժամը 20.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի 13 շենքի մոտ շորի մեջ փաթաթված նորածին երեխա կա։ Ոստիկանների օպերատիվ գործողությունների շնորհիվ նորածինն արագ տեղափոխվել է բժշկական կենտրոն։Այս պահին նրա վիճակը գնահատվում է բավարար։ ՆԳՆ ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումները բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։