Նորագյուղ թաղամասի տարածքը «հանրային գերակա շահ» են ճանաչել

Երևանի Նորագյուղ թաղամասի տարածքը «հանրային գերակա շահ» են ճանաչել։ Տեղեկությունը քաղաքապետարանից են հայտնում։ Հաղորդագրությունում նշել են. «Երևանի Նորագյուղ թաղամասը կվերակառուցվի: ՀՀ կառավարության ապրիլի 23-ի ընդունված 567 որոշմամբ տարածքը ճանաչվել է հանրության գերակա շահ: Դրա հիման վրա կմեկնարկեն և կիրագործվեն տարածքում առկա գույքի գնահատման և փոխհատուցում  տրամադրելու գործընթացները»: