Նարեկ Կարապետյանը կրկին տաքսի է վարել՝ լսելու համար ժողովրդի կարծիքները
20 Դեկտեմբերի, 2025 «Մեկ օր՝ տաքսու վարորդ մեր ժողովրդի կարծիքները լսելու համար։ Ինչ են ասում նրանք՝ դեմ առ դեմ։ Եթե այսօր Նարեկ Կարապետյանը լիներ քո տաքսու վարորդը, ի՞նչ գաղափարով կկիսվեիր նրա հետ»,- նման մեկնաբանությամբ «Մեր ձևով» շարժման պաշտոնական էջում հրապարակվել է Նարեկ Կարապետյանի տաքսի վարելու, ժողովրդի հետ շփվելու և նրանց կարծիքներին ծանոթանալու մասին տեսանյութը։