Պուտինը Յուրի Բեջանյանին պարգևատրել է Բարեկամության շքանշանով
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Կոստա Ռիկայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Բեջանյանը պարգևատրել է Բարեկամության շքանշանով։ Պարգևը շնորհվել է Ռուսաստանի արտաքին քաղաքականության իրականացման գործում ունեցած ներդրման և երկարամյա բարեխիղճ դիվանագիտական ծառայության համար։