Եզրաս սրբազանը ներկա էր Մոսկվայի 879-ամյակին նվիրված միջոցառմանը
5 Սեպտեմբերի, 2026 Սեպտեմբերի 5-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանը «Զարյադյե» զբոսայգու մեծ ամֆիթատրոնում ներկա է գտնվել Մոսկվայի 879-ամյակին նվիրված համերգին։ Այս մասին տեղեկանում ենք Մոսկվայի հայկական եկեղեցու տելեգրամյան ալիքից։ Միջոցառման ընթացքում շնորհավորական ելույթներով հանդես են եկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։