Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց

26 Հունվարի, 2026 Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքի ժամկետը մեկ ամսով երկարաձգվեց։ Որոշումը կայացրեց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանը։ Սրբազան Հոր նկատմամբ կիրառված բոլոր սահմանափակումները վերացվեցին։ Նշենք, որ դատախազը պահանջել էր 3 ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։

Մկրտիչ սրբազանի գործով նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Արագածոտնի թեմի առաջնորդ Հ.Պ.-ն օգտագործելով իր ծառայողական լիազորություններից բխող ազդեցությունը՝ 2021 թվականի ընթացքում տեղի ունեցած Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 8-րդ գումարման արտահերթ ընտրություններից առաջ, Արագածոտնի … Read more