Վարորդների նկատմամբ վերահսկողությունը կլինի ավելի խիստ

Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի նախնական քննարկումների ընթացքում ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը հայտարարել է, որ տուգանվելու են այն վարորդները, ովքեր մեքենա վարելիս կխոսեն հեռախոսով, կամ կզբաղվեն հաղորդագրությամբ։

Ծիրան, կեռաս, գինի, կոնյակ. պետությունը նոր սուբսիդիաներ է սահմանում արտահանման համար

Կառավարության նիստում նախագիծը ներկայացրեց էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ նշելով, որ ծրագիրը նախորդ շաբաթ ընդունված՝ ջերմատնային մշակաբույսերի, ելակի և ծաղիկների արտահանման աջակցության շարունակությունն է։ Նպատակն է նպաստել արտահանման շուկաների դիվերսիֆիկացմանը և նոր մատակարարման շղթաների ձևավորմանը։

Վանդալիզմ` «Մայր Հայաստան»-ում – Tsayg

Դեպքը վաղ առավոտյան հայտնաբերել են Գյումրու համայնքապետարանի կոմունալ ծառայության աշխատակիցները, որոնք հուշահամալիրի տարածքում իրականացրել են մաքրման և կանաչապատման աշխատանքներ։ Հուշահամալիրի ստորին հատվածում գտնվող պատվանդանների վրա հստակ երևացել են պոկված գրությունների և վնասված քարերի հետքերը, ընդորում տառերն էլ հայտանաբերվել են աղբարկղից:

Ե՞րբ և ինչպե՞ս Գյումրիում կարող են արտահերթ ընտրություններ լինել – Tsayg

Գյումրիում արտահերթ ընտրությունների հնարավորության շուրջ քննարկումները նոր թափ են ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունից հետո։ Թեև գործող ավագանու լիազորությունները դադարեցնելու կամ նոր ընտրություններ նշանակելու մասին որևէ պաշտոնական գործընթաց դեռևս չկա, քաղաքական դաշտում արդեն քննարկվում են այն իրավական և քաղաքական մեխանիզմները, որոնց միջոցով նման սցենարը կարող է իրականություն դառնալ

Առաջիկա օրերին՝ անձրև, ամպրոպ, հնարավոր է՝ կարկուտ․ ջերմաստիճանը էապես չի փոխվի – Tsayg

Հունիսի 9-ի ցերեկը, 10-14-ը՝ գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 9-ի ցերեկը և 11-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ։ Քամին՝ հարավարևմտյան, 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում հունիսի 9-ի երեկոյան, … Read more

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները – Tsayg

Հետաքրքիր է, որ ընտրողների ընդհանուր թիվը մարզում շարունակել է նվազել։ Եթե 2017 թվականին ընտրական ցուցակներում ընդգրկված էր 230 հազար 694 ընտրող, ապա 2026 թվականին այդ թիվը հասել է 207 հազար 820-ի։ Այսինքն՝ ինը տարվա ընթացքում Շիրակը կորցրել է ավելի քան 22 հազար ընտրող։ Սակայն ընտրողների թվի նվազումը չի հանգեցրել մասնակցության անկման,  հակառակը՝ 2026 թվականին ընտրատեղամասեր … Read more

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին

Հայաստանից արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների նկատմամբ սահմանված արգելքներն ու սահմանափակումները շարունակում են մտահոգել արտադրողներին: Խոսքը հատկապես ծաղիկների, մրգերի , հատապտուղների և այլ գյուղատնտեսական ապրանքների մասին է, որոնց արտահանման գործընթացում առաջացած խոչընդոտները զգալի ազդեցություն են թողնում տնտեսության այս ճյուղի վրա: 

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 476 597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 %-ը։ այդ մասին հայտնել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։ Երևան քաղաքում քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 849 488 է, որոնցից մասնակցել են 496 հազար 643-ը, ինչը … Read more