Պատվախնդիր Գյումրին կրկին մերժեց Փաշինյանին •

«Անցած կիրակի Նիկոլ Փաշինյանը Գյումրու Վարդանանց հրապարակում որոշել էր «արհեստների ու արվեստների» քաղաքին զարմացնել իր, այսպես կոչված, «Վարչաբենդի» ելույթով: «Փաստ» թերթը գրում է. Ու որպեսզի վաղուց իրեն մերժած Գյումրիում ինչ-որ տպավորություն թողներ, որքան ակտիվ քպական ուներ՝ ամենատարբեր մարզերից, մոբիլիզացրել էր, գումարած՝ քպական պաշտոնյաները, իրավապահ համակարգի հայուրավոր ներկայացուցիչները, ու մի ավտոշարասյուն կազմած՝ գնացել էր Գյումրի: Բայց … Read more

Փաշինյանի արհամարհական ժեստը․ Լուսանկար •

Շաբաթ օրը Նիկոլ Փաշինյանն այցելել էր Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ ծանոթանալու նորոգման աշխատանքներին։ «Հրապարակ» թերթը գրում է․ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի աշխատակիցները, մարտական տրամադրված, սպասել են, որ նրա դեմքին ասեն իրենց դժգոհությունները՝ կապված Էդիտա Գզոյանի սկանդալային հրաժարականի եւ նոր տնօրենի նշանակման հետ, սակայն հանդիպումը չի կայացել` Փաշինյանը չի մտել թանգարան։ Թաշչյանն արդեն կրճատել է տարբեր ծրագրերի ֆինանսավորումը, … Read more

Դավիթ Խաժակյանը չի լինելու ԼՀԿ ընտրացուցակում •

Շաբաթ օրը Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստան» կուսակցության համագումարն էր, հայտարարվեց, որ մասնակցելու են ընտրություններին, եւ հրապարակվեց նախընտրական ցուցակի առաջին հնգյակը, որտեղ տարօրինակ կերպով չկար ԼՀԿ փոխնախագահ Դավիթ Խաժակյանը։ «Հրապարակ» թերթը գրում է․ Տեղեկացանք, որ նա ընդհանրապես չի լինելու ցուցակում: Ավելի վաղ գրել էինք, որ Մարուքյանի թիմն ընտրություններին մասնակցելու հարցում միակարծիք չէ, ոմանց համոզմամբ՝ իրենք ավելի … Read more

Զույգի հերթական թատրոնը․ Լուսանկար •

Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ «Հրապարակ» թերթը գրում է․ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, եւ իր դառը կյանքի մասին սրտաճմլիկ պատմություն պատմեց: Իսկ կիրակի օրը մարդիկ տեսան նրա սիլուետը ամուսնու առավոտվա լայվում՝ կառավարականում, ապաեւ մասնակցեց Գյումրիի միջոցառմանը․ Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում … Read more

Քպականներն ընդդեմ իրենց ղեկավարի •

Վերջին շրջանում գնալով ավելի ու ավելի հաճախ է այնպիսի տպավորություն ստացվում, որ քպականներն անընդհատ, ինչպես ասում են, «կրակում են իրենց ոտքին»: «Փաստ» օրաթերթը գրում է. Մինչ Նիկոլ Փաշինյանը հնարավոր ու անհնար, թույլատրելի ու անթույլատրելի, օրինական ու անօրինական բոլոր միջոցները կիրառում է հատակին հայտնված վարկանիշը մի քիչ գոնե փրկելու համար, մի շարք քպականներ պարբերաբար պարզապես ջուրն … Read more

Մի քիչ թոշակ են ավելացնում, իսկ գները խայտառակ բարձրանում են •

Երբ 2025 թ. տարեվերջին Ադրբեջանից բենզինի առաջին խմբաքանակը հասավ Հայաստան, իշխանություններն այնպիսի աղմուկ բարձրացրեցին, կարծես շուտով մի տնտեսական հրաշք էր լինելու: «Փաստ» օրաթերթը գրում է. Ավելին, արդեն հունվարի սկզբներին նրանց համար PR-ի «հիանալի առիթ» դարձավ այն, որ մի քանի ընկերությունների բենզալցակայաններում իսկապես բենզինի գինը մի քիչ իջավ: Արդեն հետո, երբ ևս մեկ խմբաքանակ եկավ, նույնիսկ … Read more

Ով է քննելու երկվորյակ եղբայրների գործը․ Լուսանկար •

Ապրիլի 14֊ին հսկող դատախազի որոշմամբ վերացվեց 18-ամյա Դավիթ Մինասյանի կալանքը, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Գործը փոխանցվել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարան։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից «Հրապարակը»տեղեկացավ, որ այն մակագրվել է դատավոր Ռազմիկ Մարիկյանին։ Մարիկյանին հազվադեպ են աղմկոտ գործեր մակագրվել, սա թերևս նրա առաջին «ծանր գործն է», որը ծայրից ծայր քաղաքական է։ … Read more

Այդ օրը ես առաջին անգամ վախի, սարսափի, ապագայի համար տագնապի զգացում ունեցա … •

Առաջին «զանգը» հնչեց 2018-ի մայիսի 1-ին և 8-ին, երբ վարչապետի պաշտոնին առաջադրված անձը բացահայտ սպառնալիքներ էր հնչեցնում ԱԺ ամբիոնից` ուղղված գործող խորհրդարանի պատգամավորներին, որ ընտրեն իրեն` ԱԺ-ում այդ պահին 7% ձայն ունեցող խմբակցության ներկայացուցչին: Հրապարակ թերթը գրել է․ Թիրախավորում էին պատգամավորներին, նրանց հեռախոսահամարներն ու հասցեներն էին հրապարակում, որ խելակորույս ամբոխը զանգի, այցելի, տեռորի ենթարկի նրանց` … Read more

Zham.am | Ընդդիմադիրներին տանում են բանակ

18 Ապրիլ, 2026 11:52 «Հրապարակ»-ը գրում է․ «Պաշտպանության նախարարության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ առաջիկա ամիսներին 25-օրյա վարժական հավաքներն ավելի ինտենսիվ են կազմակերպվելու: Նախընտրական այս փուլում ծանուցագրեր են ստանալու քաղաքականապես ակտիվ բազմաթիվ երիտասարդներ։ Ըստ որոշ լուրերի, զինկոմիսարիատներին մարզպետների, թաղապետերի կողմից ցուցակներ են փոխանցվել՝ հատկապես ընդդիմադիր ուժերին հարող երիտասարդների անուններով, որպեսզի նրանց … Read more