Անգամ Փաշինյանի թիմակիցները չեն հանդգնել ճշտել՝ «վերամիավորվե՞լ են»

21 Ապրիլ, 2026 10:30 «Հրապարակ»-ը գրում է․ «Կիրակի օրվա ավտոերթի և համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, և իր դառը կյանքի մասին սրտաճմլիկ պատմություն պատմեց: Իսկ կիրակի օրը մարդիկ տեսան նրա սիլուետը ամուսնու առավոտվա լայվում՝ … Read more

Նախընտրական փազլը հավաքվել է․ ինչ սպասելիքներ կան հունիսի 7-ից •

Հունիսի 7-ին սպասվող հերթական ընտրություններին ընդառաջ, Հայաստանում արդեն ուրվագծվում է նախընտրական փազլը, ակնհայտ են դարձել գլխավոր մրցակիցները։ Հրապարակ թերթը գրել է․ Սակայն իրենց մասնակցության մասին հայտարարածների ցանկը չի ուրախացնում ընտրողներին։ Կար սպասում, որ այս ընտրություններին ընդդիմությունը կմասնակցի մի քանի խոշոր ճակատով, վատագույն դեպքում՝ 4, եւ հետընտրական գործընթացները կզարգանան Գյումրու սցենարով, ու ընդդիմադիրների հավաքական քվեով իշխանություն … Read more

5 տարի անց մեր ազգից ու պետությունից հուշ մնա •

Որ կողմ շարժվում ես` մայրաքաղաքը մաքրող, ծառ տնկող, մայթերն ու փողոցները նորոգող մարդիկ են: Պոլիկլինիկաներում ու հիվանդանոցներում անվճար բուժվող քաղաքացիների հերթեր են: Հրապարակ թերթը գրել է․ Պետական հիմնարկների հետ գործ ունեցող քաղաքացիներն ասում են` այն հարցերը, որոնց լուծման համար առաջ ամիսներ էին պահանջվում, հիմա օրերի ընթացքում են լուծվում: Հոսանքի ու ջրի անջատումներն են նվազել: Նիկոլ … Read more

Որպեսզի համախմբվածության գաղափարը չփչանա, միանում եմ ԱԺ ընտրություններին •

Օրերս տեղի է ունեցել Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության արտահերթ համագումարը, որի ընթացքում, օրենքի պահանջի կատարմամբ` հաստատվել են առաջիկա Ազգային ժողովի հերթական ընտրություններում կուսակցության պատգամավորության թեկնածուների առաջին 30 անունները: Ցուցակը գլխավորում են կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը եւ անկուսակցական փաստաբան Լուսինե Զեյնալյանը։ Ցուցակում ընդգրկված են նաեւ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը, ազատամարտիկներ … Read more

Բացառում եմ, որ Սմբատ Լպուտյանը որեւէ կեղծիք կատարած լինի •

Ապրիլի 18-ին Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիամ Իսպիրյանին եւ նրա որդուն։ Պրոռեկտորը եւ որդին անցնում են ենթադրյալ կեղծիքի վարույթի շրջանակներում։ Հրապարակ թերթը գրել է․ Ըստ մեղադրանքի, պրոռեկտորի որդին աշխատանքի չի հաճախել, բայց աշխատավարձ է ստացել: Նույն գործի շրջանակում ձերբակալվել էր նաեւ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-տնօրեն, գրոսմայստեր, … Read more

Ռեկտորի լիազորությունների կասեցման հարցն են քննարկում. Լուսանկար •

Իրավապահ համակարգում քննարկվում է Մանկավարժական համալսարանի պրոռեկտոր Մարիա Իսպիրյանի լիազորությունները կասեցնելու հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արդյոք նախաքննական մարմինն ու դատախազությունը կկասեցնե՞ն պրոռեկտորի լիազորությունները, թե՞ թույլ կտան, որ նա շարունակի աշխատել՝ կհետևենք քննության ընթացքին Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ պրոռեկտորը և քրեական վարույթով անցնող մեղադրյալները, նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու նպատակով, պետական բյուջե են … Read more

Քաղաքական ուժերը, ընտրություններին ընդառաջ, հարցումներ են իրականացնում. ի՞նչ մտահոգություն կա

Այս օրերին և իշխանությունը, և ընդդիմությունը ներքին հարցումներ են իրականացնում քաղաքացիների շրջանում՝ կապված հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրությունների հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրները փոխանցում են, որ և իշխանությունների ներսում, և ընդդիմադիրների ներսում լուրջ մտահոգություն կա, որ մի ուժ ոչ միայն չի ունենալու սահմանադրական մեծամասնություն, այլև միայնակ չի կարողանալու իշխանությունն ձևավորել, այսինքն՝ հավաքել 50+ … Read more

Վարկով տուն է գնել բայց տունը չկա հայտարարագրում. Մակունցի փաստաթղթերը •

«Լիլիթ Մակունցը, ով համարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հենասյուներից մեկը, առանցքային դեր ունի ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին հարաբերությունների համատեքստում։ «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Վկայություններից մեկն այն է, որ ՔՊ 8-րդ արտահերթ համաժողովի ընթացքում հենց նրան էր վերապահվել առաջին ելույթի իրավունքը՝ ի տարբերություն Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի, որը ինստիտուցիոնալ առումով հանրապետության երկրորդ դեմքն է, … Read more

Պետբյուջեի հաշվին՝ «լավություններ» ընտրողներին •

Այն, որ Նիկոլ Փաշինյանը, խախտելով գրված ու չգրված «խաղի կանոնները», ինտենսիվ քարոզարշավի մեջ է մտել ընտրարշավի պաշտոնական մեկնարկից շատ ու շատ առաջ, արդեն շատերն են արձանագրել: «Փաստ» օրաթերթը գրում է. Դա, ի միջի այլոց, ուշադրություն է գրավում ոչ միայն «խաղի կանոնների»՝ արդար ընտրական մրցակցության կանոնների խախտում լինելով, այլև այն պատճառով, որ Փաշինյանի նախընտրական ինքնագովաբանումներն իրականացվում … Read more

Պետությունը չի կարող կայուն լինել, եթե կտրված է իր քաղաքակրթական հիմքերից. «Փաստ»

Մամուլ 21 Ապրիլ, 2026 9:26 «Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարության ներկայացրած հերթական հաշվետվությունը, ինչպես և նախորդ բազմաթիվ ծրագրային փաստաթղթեր, առաջին հայացքից ստեղծում են համակարգված աշխատանքի, մակրոտնտեսական կայունության ապահովման, սոցիալական ծրագրերի ընդլայնման և պետական կառավարման արդյունավետության բարձրացման տպավորություն։ Թվերը, ցուցանիշները, համեմատականները և աճի տեմպերը ներկայացվում են որպես … Read more