ՔՊ-ական պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել. «Հրապարակ»

18 Փետրվարի, 2026 «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններից հետո գործող պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել, քանի որ քիչ ձայն են ստացել եւ տեղ չեն գտել անգամ պատգամավորության թեկնածուների առաջին 100-յակում։ Օրինակ, ՀՀԿ-ից ՔՊ անցում կատարած պատմաբան Շիրակ Թորոսյանը 103 ձայն է ստացել, ՔՊ-ն ճամբարափոխին, ըստ էության, արժանի դաս է տվել։ Երեկ … Read more

Ամոթի ու խայտառակության խարանով դաջված. ո՞ւմ են երջանկացնում իշխանության գործողությունները․ «Փաստ»

17 Փետրվարի, 2026 «Փաստ» օրաթերթը գրում է. Փետրվարի 16-19-ին Ավստրիայում նախատեսվում էր Հայ առաքելական սուրբ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովը: Սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանի քմահաճույքով ու իրավապահներին տված ուղիղ կարգադրությամբ սարքված առանց իրավական հիմքի, հակասահմանադրական, հակաօրինական, բացարձակ շինծու, անհեթեթ «գործով» Ամենայն հայոց կաթողիկոսն ու մի շարք եպիսկոպոսներ արհեստականորեն զրկվել են ժողովին անմիջականորեն մասնակցելու հնարավորությունից, ըստ Տեր Նաթան … Read more

«Ուժեղ Հայաստան»-ի ուժի ցուցադրությունը․ քաղաքական նոր փուլ, թվային ուղերձ և իշխանական խուճապ․ «Փաստ»

13 Փետրվարի, 2026 «Փաստ» թերթը գրում է․ «Երեկ Ուժեղ Հայաստան կուսակցության պաշտոնական շնորհանդեսը ոչ միայն կազմակերպչածթկան առումով տպավորիչ էր, այլև քաղաքական իմաստով՝ խորհրդանշական։ Միջոցառումը տեղի ունեցավ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լեփ լեցուն դահլիճում։ Ակնհայտ էր՝ ձևավորվում է մի ուժ, որը հավակնում է դառնալ ոչ թե հերթական ընդդիմադիր նախագիծ, այլ համակարգային այլընտրանք։ Շնորհանդեսի առանցքային ուղերձը … Read more

«Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ գործի է դրվել իշխանական պատժիչ մեքենան. «Հրապարակ»

13 Փետրվարի, 2026 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական ակտիվ աշխատանքների մեջ է, բոլոր համայնքներում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, թիմ հավաքում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել, ինչը խիստ անհանգստացնում է իշխանություններին։ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ագրեսիվ հակաքարոզչություն իրականացնելուց զատ, իշխանական պատժիչ մեքենան է նաեւ գործի անցել։ Տեղեկություններ ունենք, … Read more

Տիրադավ եպիսկոպոսների «տանն ընկած կռիվը» գնալով լրջանում. «Իրավունք»

13 Փետրվարի, 2026 «Իրավունք» թերթը գրում է. «Տիրադավ եպիսկոպոսների «տանն ընկած կռիվը» գնալով ավելի է լրջանում։ Բանն այն է, որ, ըստ վերջիններիս մոտ կանգնած աղբյուրների, նրանք սկսել են իրար կասկածել։ Ժողովներին Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հրամանով մինչեւ տեղը-տեղին չեն ստուգվում, չեն մտնում քննարկումների, սկսել են իրենք իրենց մեջները կռիսների ման գալ։ Առաջին կասկածյալն, ընդ որում, Արցախի … Read more

«Սևան Ստարտափ Սամմիթ»-ի կազմակերպման նպատակով 200 մլն դրամ է հատկացվել․ «Ժողովուրդ»

13 Փետրվարի, 2026 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Կառավարությունը նախատեսում է գրեթե 200 մլն դրամ ֆինանսական աջակցություն հատկացնել «Սևան Ստարտափ Սամմիթ»-ին (SSS) նաև 2026 թվականին։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2026»-ը մեկնարկելու է հուլիսի 26-ին՝ Սևանի ափին, որը համախմբելու է տեխնոլոգիական ոլորտի առաջատար մասնագետներին, ներդրողներին և ընկերություններին աշխարհի տարբեր երկրներից՝ ստեղծելով համագործակցության, գիտելիքի փոխանակման և նորարարության բացառիկ … Read more

Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել ՔՊ-ի վրա. «Ժողովուրդ»

13 Փետրվարի, 2026 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա։ Նիկոլ Փաշինյանի հիմնած «Վարչաբենդ» խմբի առաջին համերգը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ Palladium Hall-ում կայացած համերգային միջոցառման համար ընդհանուր ծախսվել է 8 մլն 520 հազար դրամ։ ՔՊ վարչության փոխնախագահ … Read more

Հակոբ Մովսեսը կշարունակի ծառայել ՔՊ-ին. «Հրապարակ»

12 Փետրվարի, 2026 «Հրապարակ» օրաթերթը գրում է. Խորհրդարանը երեկ շուրջ 2 ժամ քննարկեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» խմբակցության առաջարկը։ Ընդդիմադները կարծում են, որ նա խախտել է չեզոքության և զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։ Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումներին, որ, իսկապես, վարքականոնի խախտում է տեղի … Read more

Վաղարշապատի ձերբակալությունների «քավորը» Արգիշտի Մեխակյանն է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Վաղարշապատում երեկ տեղի ունեցած խուզարկությունների եւ 10 հոգու ձերբակալության «քավորը», ըստ մեր աղբյուրի, նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։ Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սեւակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել` ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։ Ասում են՝ … Read more

ՔՊ-ի չընտրված թեկնածուն կրկին թեկնածու է. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ում կադրային սովն այն մակարդակի է հասել, որ մերժված թեկնածուն կրկին առաջադրվել է, եւ քաղաքական որոշում է կայացվել` նրան ընտրելու: Խոսքն ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար վանաձորցի բժիշկ Վանիկ Օհանյանի մասին է, որին եւ իր մրցակից Տրդատ Սարգսյանին 3 օր առաջ իշխող ֆրակցիան չէր ընտրել` չէր երաշխավորել այդ պաշտոնի … Read more