Հնարամիտ արցախցիները գտել են տարբերակը. «Հրապարակ»

Նշվում է, որ նախընտրական շրջանում «սայլը տեղից շարժվել է»․ պարբերականին պատմել են, որ հնարամիտ արցախցիները անձնագրայինների աշխատակիցներին հավաստիացնում են, թե «նիկոլական» են, իշխանության աջակից ու պոտենցիալ ընտրող, կարևորում են մինչև հունիսի 7-ը հարցին լուծում տալը և շատ արագ ստանում են իրենց անձնագիրը։

Ռուսաստանում լուրջ են տրամադրված Հայաստանից ստացվող տեղեկություններին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ռուսաստանի իշխանական շրջանակները սկսել են լուրջ վերաբերվել Հայաստանում իրենց դեմ ծավալվող, այսպես կոչված, հիբրիդային պատերազմի, ՌԴ-ի եւ Պուտինի դեմ շրջանառվող տեղեկություններին, որոնք հիմնականում տարածվում են իշխանական եւ իշխանամերձ շրջանակների կողմից։ Մեր տեղեկություններով, հայաստանյան հայտնի սիթքոմներից մեկի իշխանական դերասանի հակապուտինյան հարցազրույցներից ու հայտարարություններից հետո Ռուսաստանում գտել են այս դերասանի բիզնեսմեն ազգականին եւ … Read more

Հունիսի 7-ով ընտրական գործընթացները չեն ավարտվելու. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Քաղաքացիների հետ շփումներից պարզեցինք, որ հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնները վերջին օրերին իրենց անցկացրած սոցհարցումների ժամանակ պարտադիր ներառում են հետընտրական զարգացումների հարցը եւ ճշտում են՝ արդյո՞ք մարդիկ կմասնակցեն այդ պրոցեսներին: Մասնավորապես, եթե ՔՊ-ն վերընտրվի, իսկ ընդդիմությունը փողոցային պայքար սկսի, կմասնակցե՞ք արդյոք դրան, թե՞ համարելու եք, որ ամեն ինչ վերջացած է։ Թե որ շրջանակներն … Read more

Փաշինյանի անհավասարակշիռ պահվածքի պատճառը ընդդիմության ռեյտինգի աճն է. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է, որ ըստ ՔՊ-ական աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի անհավասարակշիռ պահվածքը պայմանավորված է ընդդիմության նկատմամբ հանրային դրական վերաբերմունքի աճով, հատկապես՝ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» ռեյտինգով։ Նշվում է նաև Սամվել և Նարեկ Կարապետյանների դեմ իրականացվող սև փիառը, այդ թվում՝ ռուսալեզու կայքում հրապարակված և նրանց կողմից հերքված նյութերը՝ ՌԴ քաղաքացիության ու ռուսական հատուկ ծառայությունների վերաբերյալ … Read more

Մերժվածության համը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը մերժված է հայ ժողովրդի բացարձակ մեծամասնության կողմից, ինչն անդրադառնում է նաև իր հավաքների վրա՝ կադրերում երևացող 300-400 մարդկանցից 200-250-ը «աջակցման շրջիկ խմբերից» են։ Թերթի պնդմամբ՝ վերջին օրերին Փաշինյանը կորցնում է ինքնատիրապետումը, գրգռված է, վիրավորում ու սպառնում, հայտարարում, թե հավաքները կողմնակիցների համար են, իսկ անհամաձայնները թող հեռանան։ «Փաստ»-ը առանձնացնում … Read more

«Ուժեղ Հայաստանի» համակիրների ձերբակալություններից հետո խուզարկվել է գնդապետ Սուքիասյանի բնակարանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ երեկ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած լայնածավալ գործողությունների շրջանակում խուզարկվել է նաև ոստիկանության գնդապետ Նաիրի Սուքիասյանի տունը։ Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում, որը վերաբերում է ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու ենթադրյալ դեպքերին, ձերբակալվել են մի խումբ անձինք։ Մեր տեղեկություններով՝ նրանք «Ուժեղ Հայաստան» կուսակցության … Read more

ՔՊ-ականներն ահաբեկում են անգամ անչափահասներին. «Հրապարակ»

ՔՊ քարոզիչների՝ դռնեդուռ քարոզի ժամանակ անչափահաս՝ 16-ամյա մի տղա, բակի զրուցարանում նստած, իր անհամաձայնությունն է բարձրաձայն հայտնել ՔՊ-ի լոզունգները բացականչողների ուղղությամբ։ Նրան են մոտեցել թաղապետարանի առեւտրի բաժնի աշխատակիցները՝ հասուն տղամարդիկ, հորդորել են, որ «խելոք սթրվի տեղը», ապա խոստացել են, որ հետո գալու են նրա ետեւից։ Տղայի շրջապատն անհանգստացած է, որ ընտրություններից հետո համարձակ տղայի նկատմամբ … Read more

Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ ապտակը ստացան Տաշիրում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը երեկ երկրորդ շառաչուն ապտակը ստացան Տաշիր համայնքում։ Օրեր առաջ Սուրեն Պապիկյանի անհաջող քարոզարշավը խմբագրելու` ռեւանշ վերցնելու նպատակով ՔՊ շրջիկ խմբակի հետ Լոռի՝ Տաշիր մեկնած Փաշինյանը երեկ մինի հանրահավաք-ելույթ ունեցավ կիսադատարկ հրապարակում։ Չնայած Երեւանից մի քանի ավտոբուս մարդ էին իրենց հետ տարել, որ նկարեն, ցուցադրեն, թե հրապարակը լիքն … Read more

«Մասկա օպերացիա». իրավապահները հրահանգ են ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ, վաղ առավոտյան Փաշինյանին պատկանող լրատվամիջոցն ավետեց, որ Երեւանի մոտ 15 հասցեներում խուզարկություններ են իրականացվում։ Իրավապահներն օրվա ընթացքում չմանրամասնեցին՝ ինչ քրեական գործով են խուզարկում մարդկանց բնակարանները: Լուրեր տարածվեցին, որ խուզարկության պատճառը Փաշինյանի նախօրեին հրապարակած «մասկաներով ահաբեկիչների» տեսագրությունն է` զենք-զինամթերք են փնտրում։ Արցախի դրոշի ֆոնին՝ դիմակներով եւ ավտոմատներով զինված 5 անձ Արցախի բարբառով … Read more

Պարտության հոտը. «Փաստ» – Yerevan Today

«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի երեկվա հերթական, շատ մեղմ ասած, ջղաձիգ պահվածքը, երբ սկսեց գոռգոռալ իրեն մոտեցած ու իր բողոքն արտահայտած կնոջ վրա, քաշքշել նրան, մեկ անգամ ևս ցույց է տալիս, թե ինչքան վատ է նրա վիճակը: Ու ոչ միայն այդ դրվագում, ընդհանրապես՝ երեկ ողջ օրը նա ջղագրգիռ էր, գոռգոռում էր, սպառնում վիրավորում աջուձախ: … Read more