Կասեցվել է «Սոֆյա Կաթի» թթվասերի արտադրությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները «Սոֆյա Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (ք. Աբովյան) իրականացված ստուգման շրջանակներում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ հետևյալ արտադրատեսակներից. ««Սոֆյա» թթվասեր 18% յուղայնությամբ՝ արտադրված 23․12․2025թ, պանիր «Լոռի»՝ արտադրված 09․12․2025թ, կաթ պարունակող մթերք կաթնայուղի փոխարինիչով պատրաստված «Չանախ» պանրի տեխնոլոգիայով՝ արտադրված 09․12․2025թ։   Ըստ հետազոտության արդյուքների՝ ««Սոֆյա» … Read more

Կիրականացվի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ կիրականացվի «Խաղաղություն» միջազգային 2-րդ մանկապատանեկան ստեղծագործական մրցույթ-ցուցահանդեսը:   Այն միտված է մշակութային կրթության ոլորտում, մասնավորապես՝ կերպարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտմանը, նրանց ստեղծագործական ունակությունների և կարողությունների զարգացմանն ու ինքնադրսևորմանը:   Մրցույթ-ցուցահանդեսն ուղղված է խաղաղության, համերաշխության և հարգանքի գաղափարների տարածմանը:   … Read more

Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են Ազգային ժողով

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանը հունվարի 16-ին հանդիպել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության Համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսի եւ ծրագրերի պատասխանատու Սուսանա Մարտինսի հետ:   Հանդիպման քննարկման առանցքում «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին վերաբերող հարցերն էին, որն Ազգային ժողովն ընդունել … Read more

Պետական համաֆինանսավորմամբ Շենավան բնակավայրում 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է կառուցվում

Պետական համաֆինանսավորմամբ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Շենավան բնակավայրում կառուցվում է 80 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ: ՏԿԵՆ

Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը, ծանոթացել ծառայության ընթացքին, զրուցել սպաների հետ

 Հունվարի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ զորամասերից մեկը:   Պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպմանը, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:   Այցի ընթացքում նախարար Պապիկյանն առանձնազրույցներ է ունեցել զորամասի սպաների հետ, լսել նրանց առաջարկությունները, հետաքրքրվել ծառայողական գործունեության և սոցիալական ապահովության հարցերով, … Read more

Փետրվարի 15-ից կգործարկվի 112 արագ արձագանքման միասնական հեռախոսահամարը. ՀՀ ՆԳՆ

  Արտակարգ իրավիճակներում քաղաքացիների զանգերին առավել օպերատիվ և համակարգված արձագանք ապահովելու նպատակով Ներքին գործերի նախարարությունը փետրվարի 15-ից գործարկում է Միասնական զանգերի կենտրոնը, որը մեկտեղում է Ոստիկանություն և Փրկարար ծառայություն ուղղված զանգերը:   Քաղաքացիները 112 հեռախոսահամարին զանգահարելով՝ հնարավորություն կունենան մեկ զանգով կապ հաստատել ՆԳՆ ենթակա ծառայությունների հետ, ինչի շնորհիվ օգնության տրամադրումն ավելի … Read more

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպում կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ

Հունվարի 13-14-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ԱՄՆ-ում:   Այցի ծրագրում ներառված է հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նախատեսվում է «ԹՐԻՓՓ»-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:    ՀՀ ԱԳՆ

Այն, ինչ կատարվում է վերջին օրերին, այլևս պարզապես «միջամտություն» չէ. սա բացահայտ պատերազմի հայտարարություն է

  Այն, ինչ կատարվում է վերջին օրերին, այլևս պարզապես «միջամտություն» չէ. սա բացահայտ պատերազմի հայտարարություն է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ազգային ինքնության և պետականության հիմքերի դեմ։ 2026 թ. հունվարի 4–6-ին Նիկոլ Փաշինյանի և մի խումբ դավաճան հոգևորականների կողմից բեմադրված թատրոնը՝ այսպես կոչված «Համակարգող խորհրդի» ստեղծումը, ոչ այլ ինչ է, քան հակականոնական և … Read more

Դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում ապօրինի կառուցված շենք-շինությունների ապամոնտաժման աշխատանքները

  Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հայտարարել էր, որ Դատախազությունը մեկնարկել է Սևանա լճի ափամերձ տարածքներում օրենքի խախտմամբ օտարված կամ վարձակալության հանձնված գույքերը պետությանը վերադարձնելու աշխատանքները:   Գեղարքունիքի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում կատարված ուսումնասիրության հիման վրա՝ միջնորդագիր է հասցեագրվել Սևան համայնքին և «Սևան … Read more

Մեղրի համայնքին կվերադարձվի 2.1 հա մակերեսով հողամաս

  Սյունիքի մարզի դատախազությունը 2025 թվականի ապրիլի 23-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ 2.1 հա ընդհանուր մակերեսով 4 հողամասերի վերաբերյալ 2016 թվականի աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:   Հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի դեկտեմբերի 23-ին բավարարել է Սյունիքի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցը: Վճռով անվավեր են ճանաչվել … Read more