ՀԷՑ-ում ավարտվել են 322 բարձրավոլտ ենթակայանների ստուգայցերը․ արձանագրվել են համակարգային խնդիրներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության Անվտանգության և վերահսկողության ու Տեխնիկական տնօրինությունների կողմից ՀՀ ողջ տարածքում իրականացված լայնածավալ ստուգայցերի արդյունքում վերհանվել են մի շարք լուրջ թերություններ, այդ թվում՝ 15 ենթակայանների կրիտիկական վիճակ։ Ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տրվել են անհապաղ հանձնարարականներ՝ տեխնիկական և անվտանգային խնդիրների շտկման, ինչպես նաև վերակառուցման և արդիականացման ծրագրերի մշակման ուղղությամբ։ … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով 2025-ին ձերբակալվել է 590 անձ

  ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին» հաղորդումը:    ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը նախ ներկայացրել է կառույցի գործունեության արդյունավետությանն ուղղված քայլերը, կառուցվածքային բարեփոխումները, այդ թվում՝ տարածքային ստորաբաժանումներում, ապա անցել քննված քրեական վարույթներին:   2025 թվականի ընթացքում Կոմիտեի քննիչների … Read more

Կսահմանվի սպորտի կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգ. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:   Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը:   Հարցը լսվել է գլխադասային հանձնաժողովում և լիագումար նիստում, և ստացված առաջարկները ներառվել … Read more

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանի հայտարարությունը

  Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ Եկեղեցու շուրջ եպիսկոպոսական հավաքից հետո ստեղծված իրավիճակի կապակցությամբ։   Հայտարարության մեջ ասվում է.   Վերջին ամիսներին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետական լծակների ամբողջ ծանրությամբ գործարկում է սահմանադրությունը ոտնահարող ներխուժում՝ ուղղված հայության ամենահին համազգային հաստատության՝ Հայ … Read more

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ

   Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։   Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։   Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան … Read more

Մեր պետությունները կհամախմբվեն «Միջուկային զենքի չտարածման մասին» պայմանագրի 11-րդ Վերանայման համաժողովի շրջանակներում. Արարատ Միրզոյան

  Փետրվարի 23-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածին և հանդես է եկել ելույթով։ Ամբողջական ելույթը ներկայացված է ստորև։   «Հարգարժա՛ն նախագահող,   Տիկնա՛յնք և պարոնա՛յք,   Ինձ համար պատիվ է ելույթով հանդես գալ Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածում՝ դիտորդ պետության կարգավիճակով։ … Read more

Վիգ Զարթմանի կոնցերտի համաշխարհային պրեմիերայով մեկնարկեց Ժամանակակից երաժշտության փառատոնը

Ժամանակակից երաժշտության փառատոնի բացման համերգի ընթացքում տեղի ունեցավ Վիգ Զարթմանի Դաշնամուրի կոնցերտի համաշխարհային պրեմիերան։ Ստեղծագործությունն ունկնդրին ներկայացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և անվանի դաշնակահար Աշոտ Խաչատուրյանը։   Վիգ Զարթմանը, ով Հայաստանում հայտնի է իր “God Bless Armenia” ստեղծագործությամբ, ընդգծում է, որ շատ ուրախ է և հպարտ, որ ստեղծագործության պրեմիերան տեղի ունեցավ Երևանում։ … Read more

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Գերմանիա-Հայաստան համագործակցության հեռանկարները

  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Գերմանիայի ակադեմիական փոխանակման ծրագրի (DAAD) տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Սիլվիա Շմիդթին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Լարս Հեննիգը:    Ողջունելով հյուրերին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդգծել է, որ հայկական կողմը հետաքրքրված է Գերմանիայի՝ … Read more

Տեխնոլոգիական համայնքի գործընկերների հետ անդրադարձել ենք մի շարք առանցքային թեմաների. Մխիթար Հայրապետյան

  ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) խորհրդի նորընտիր անդամների հետ՝ քննարկելու տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները։    «Տեխնոլոգիական համայնքի գործընկերների հետ անդրադարձել ենք մի շարք առանցքային թեմաների, այդ թվում՝ ներդրումային միջավայրի կանխատեսելիությանը, միջազգային կորպորացիաների հետ համագործակցության նոր հնարավորություններին, մարդկային կապիտալի զարգացման ու բարձր որակավորում ունեցող … Read more

ՀՀ Կառավարությունը որոշում է կայացրել Բեռնում հիմնել ռեզիդենտ դեսպանություն. Միրզոյանը՝ Շվեյցարիայի իր գործընկերոջը

Փետրվարի 23-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսի հետ։    Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև գործընկերության զարգացման և երկկողմ օրակարգը բովանդակային նոր ուղղություններով հարստացնելուն ուղղված աշխատանքները:   Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը … Read more