Քարաթափում՝ Կարբիի ձորում. դեպքի վայր են ժամանել փրկարարական խմբեր

  Մարտի 9-ին՝ ժամը 15։04-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կարբիի ձորում տեղի է ունեցել քարաթափում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից:   Դեպք վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը:   … Read more

«Կանայք տնօրենների խորհրդում» 2025-2026թթ․ վերապատրաստում․ հաջող ավարտ և նոր հորիզոններ

Փետրվարի 26-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հանդիսավոր կերպով եզրափակեց «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման ծրագիրը, որը մեկնարկել էր 2025 թվականի նոյեմբերի 21-ին։ Ծրագիրն իրականացվել է «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» նախաձեռնության շրջանակներում՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ։   Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն անկախ փորձագիտական հարթակ է, որի առաքելությունն … Read more

Վայքի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

  Մարտի 9-ին՝ ժամը 16:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:   Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։   Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։   … Read more

Մարտի 8֊ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

  Մարտի 8֊ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։   «Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել անհրաժեշտ աջակցություն»:  

Գրանցվել է 599 դեպք, որից 164-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփում է անցած շաբաթը

  Մարտի 2-8-ը ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնում գրանցվել է 599 դեպք, որից 164-ը՝ արտակարգ: Փրկարար ծառայությունն ամփոփել է անցած շաբաթը:   Մասնավորապես՝ հրդեհի՝ 86, փլուզման՝ 2, պայթյունի, դարափուլի, առատ ձյան, որոնողափրկարարական, օձի նկատման՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման, քարաթափման, ձնաբքի՝ 3-ական, մերկասառույցի՝ 12, թունավորման՝ 10, ինքնասպանության փորձի՝ 9, կեղծ ահազանգի՝ 13, ճանապարհատրանսպորտային … Read more

ՏԿԵ նախարարն Արմավիրում մասնակցել է թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը

 ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ներկա է եղել Արմավիրի Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի բացման արարողությանը։    Միջոցառմանը ներկա էին ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանը, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, Արմավիրի համայնքապետ Վարշամ Սարգսյանը, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, դպրոցի ուսուցիչները, աշակերտները, հյուրեր։ … Read more

ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները․ ԱԳՆ

ՀՀ 10 քաղաքացի գտնվում է Բաղդադի մերձակայքում, նրանց հետ ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է:   Քաղաքացիներն անվտանգ կեցավայրում են, սննդի ու դեղորայքի կարիք չունեն:   Ներկայումս ուսումնասիրվում են տեղափոխության ապահով ճանապարհները:   Ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու մասին տեղեկություններ չկան:   ԱԳՆ … Read more

Վահան Կոստանյանը ԵՊՀ ուսանողներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերութությունները

  ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը մարտի 6-ին ընդունել է ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության անդամ մի խումբ ուսանողների:   Հանդիպման մեկնարկին ԱԳ նախարարի տեղակալը մասնակիցներին ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերութությունները, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով համագործակցությունների հետագա զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները, ընթացիկ տարում Հայաստանում կայանալիք միջոցառումները: Առանձնահատուկ … Read more

Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցում գտնվող՝ 77.8 քմ մակերեսով բնակարան. դատախազություն

  Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ալավերդի համայնքի և ֆիզիկական 4 անձանց՝ 2014 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:    Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 3-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ալավերդի … Read more

Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է FlyDubai-ի Դուբայ-Երևան թռիչքը. ԱԳՆ

  Ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է FlyDubai ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը:    «Այս պահին Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված ՀՀ 4 քաղաքացի (Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կոնտակտային տվյալ. +971585670993)։   ԱԳՆ-ն կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ։ Այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի … Read more