ՀՀ քննչական կոմիտեի նախագահն այցելել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը 2026 թվականի մարտի 16-ին այցելել է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ:    ՊՈԱԿ-ի տնօրեն Վիգեն Մեսրոպյանն ամփոփելով նախորդ տարվա աշխատանքները՝ ներկայացրել է կատարված փորձաքննությունների, ստացված եզրակացությունների, կադրային համալրման և Քննչական կոմիտեի նախագահի հանձնարարականների կատարման վերաբերյալ վիճակագրական տվյալներ:   Մասնավորապես՝ 2025 թվականի ընթացքում … Read more

Հայաստանում ով ունի ընտրելու իրավունք. ԿԸՀ-ն պարզաբանել է

  «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Ընտրական օրենսգիրք) 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք ունեն ընտրության օրը (այսուհետ` քվեարկության օրը) 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները։   Ընտրական օրենսգրքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է … Read more

Բարձր ենք գնահատում խաղաղության ուղղությամբ գործնական քայլերը. Շվեյցարիայի ԱԳ նախարարը՝ Միրզոյանին

  ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեյցարիա աշխատանքային այցի շրջանակներում մարտի 12-ին տեղի է ունեցել Բեռնում Հայաստանի ռեզիդենտ դեսպանության պաշտոնական բացման արարողությունը, որին մասնակցել է Շվեյցարիայի Համադաշնության արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի ղեկավար Իգնասիո Կասիսը:   Բեռնի սրտում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված պատմական հատվածում գտնվող դեսպանության առջև բարձրացվել է Հայաստանի Հանրապետության … Read more

Արարատ Միրզոյանը և Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի արտաքին գործերի և էմիգրանտների հարցերով նախարար Յուսեֆ Ռաջիի հետ։   Զրուցակիցները քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ աջակցությունը Լիբանանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը։ Ընդգծվել է քաղաքացիական օբյեկտների թիրախավորման բացառման անհրաժեշտության հարցում սկզբունքային մոտեցումը։ Անդրադարձ է կատարվել հումանիտար իրավիճակին … Read more

Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը՝ առցանց ձևաչափով

ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որն անցկացվել է առցանց ձևաչափով:   Նիստը վարել է ԿԳՄՍ նախարար, Հայաստանի կինոյի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են եղել Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը և  աշխատակազմի ղեկավար Արտակ Պողոսյանը, ինչպես նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Հայաստանի կինոգործիչների … Read more

«Արամ Խաչատրյան» համերգասրահի խորհրդանիշ երգեհոնը կվերանորոգի աշխարհահռչակ Rieger Orgelbau ընկերությունը

  ԿԳՄՍ նախարարության և ավստրիական հանրահայտ Rieger Orgelbau ընկերության միջև ստորագրված համաձայնագրի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Rieger Orgelbau ընկերության միջև ստորագրված պայմանագրի շրջանակում «Արամ Խաչատրյան» համերգասրահի երգեհոնը կհիմնանորոգվի և կվերականգնվի:    ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է «Արամ Խաչատրյան» համերգասրահ և տնօրենի՝ Նորայր Նազարյանի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի … Read more

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Թաշչյանը

Օրերս կայացել է ՀՑԹԻ հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխանցմամբ՝ հոգաբարձուների խորհուրդն ընդունել է որոշում հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Նա մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը։        

Մեկնարկել են իրազեկման մարզային հանդիպումներ. թեման հայտարարագրումն է. ՊԵԿ

  Պետական եկամուտների կոմիտեի հարկ վճարողների սպասարկման վարչությունից տեղեկացնում են, որ կոմիտեի նախաձեռնությամբ տարբեր մարզերում կազմակերպվում են եկամուտների հայտարարագրման համակարգի վերաբերյալ իրազեկման հանդիպումներ քաղաքացիների հետ։   Հարցուպատասխան ձևաչափով ներկայացվում են իրականացված բարեփոխումներն ու եկամուտների հայտարարագրման ամբողջ գործընթացը: Հանդիպումներին մասնակցելու համար քաղաքացիները կարող են գրանցվել՝ զանգահարելով տվյալ մարզում գործող սպասարկման բաժին կամ … Read more

Մեր երկրում, ինչպես մի շարք այլ երկրներում, խտրական խոսքի տարածումը չափազանց լուրջ տարածում ունի. ՄԻՊ-ի ելույթը Եվրոպայի խորհրդի համաժողովում

 Ստրասբուրգում աշխատանքային այցով գտնվող Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 12-13-ին մասնակցել է Եվրոպայի խորհրդի կազմակերպած ՄԻՊ հաստատությունների բարձրաստիճան համաժողովին, որտեղ հիմնական ելույթով է հանդես եկել՝ խոսքի ազատության մարտահրավերներին և ատելության խոսքի կանխարգելմանն առնչվող թեմայով։   Նիստը մոդերացրել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավոր Դիանա Կովաչևան։ Պանելային քննարկմանը մասնակցել են նաև … Read more

ՀՀ նախագահը ՍԴ դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

ՀՀ նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը: Վարդանյանը ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր է։      ԱԺ