Գևորգ Պապոյանը ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին

  ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 17-ին ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը։    Հանդիպման ընթացքում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության ամրապնդման և Հայաստանի կայուն տնտեսական զարգացման խթանմանն ուղղված հիմնական առաջնահերթությունները։   … Read more

Վարչապետը՝ Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Հանրային ոլորտի նորարարության 3-րդ համաժողովին, որի կազմակերպիչն է ՄԱԿ զարգացման ծրագրերի Հայաստանի Կայուն զարգացման նպատակների նորարարության կենտրոնը։   Միջոցառմանը ներկա են եղել նաև Կառավարության անդամներ, դիվանագետներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, տեղական և միջազգային փորձագետներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, նորարարության և տեխնոլոգիական ոլորտի առաջնորդներ:

Հայաստանում կանանց իրավունքների խնդիրները՝ ՄԻՊ-ի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների քննարկման առանցքում

  Մարտի 17-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է մոնիթորինգային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի անդամներին։   Պաշտպանը ողջունել է աշխատանքային խմբի այցը՝ ընդգծելով, որ կանանց և աղջիկների իրավունքների պաշտպանությունը իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է։   Քննարկման առանցքում եղել են կանանց … Read more

Նոր համագործակցություն՝ ուղղված բնապահպանական կրթությանն ու կենսաբազմազանության պահպանությանը

  WWF-Հայաստանը և ՇՄՆ «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ը կնքեցին համագործակցության հուշագիր՝ խթանելու բնապահպանական կրթությունը, իրազեկումը և կենսաբազմազանության պահպանությունը Հայաստանում։    Համատեղ նախաձեռնությունների շրջանակում կողմերը կներգրավվեն դասախոսությունների, սեմինարների և կրթական այցերի կազմակերպման մեջ, կանցկացնեն ցուցահանդեսներ և հանրային արշավներ, ինչպես նաև կփոխանակվեն գիտական տվյալներով ու փորձով։   Հուշագիրը կնպաստի հանրային … Read more

Ստեղծարար ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցելու նպատակով ԿԳՄՍՆ-ում կնքվել է փոխըմբռնման հուշագիր

  ԿԳՄՍ նախարարության և «Արվեստի ջատագովման համայնք» մշակութային հասարակական կազմակերպության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր՝ կարևորելով ստեղծարար ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցությունը:    Հուշագիրը ստորագրել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և «Արվեստի ջատագովման համայնք» մշակութային ՀԿ նախագահ Սեդա Գրիգորյանը: Արարողությանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:   Հուշագրի … Read more

Արդի աշխարհում պետությունների հաջողությունը մեծապես կախված է նոր մոտեցումների որդեգրումից. ՀՀ նախագահ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի՝ Հանրային հատվածի նորարարությունների երրորդ ֆորումին և հանդես է եկել ողջույնի խոսքով:   «Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի Հանրապետությունում անցկացվող Հանրային հատվածի նորարարությունների ֆորումին։   Այս նախաձեռնությունը կարևոր քայլ է ժամանակակից, արդյունավետ և քաղաքացիակենտրոն պետական կառավարման համակարգի ձևավորման համար։ Արդի աշխարհում պետությունների … Read more

Չարենցավանում ջերմոց է փլուզվել․ տուժածը հոսպիտալացվել է

Մարտի 16-ին՝ ժամը 13։44-ին, Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի 7-րդ թաղամասում փլուզվել է ջերմոց․ կա արգելափակված քաղաքացի։   Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։   Պարզվել է, որ փլուզվել է Կարենիս գյուղի Չարենցի խճուղու մոտակայքում գտնվող … Read more

Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում ՀՀ-ի դիրքերի բարելավման քայլերը

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է մոնիտորինգային այցով Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի Կանանց և աղջիկների նկատմամբ խտրականության հարցերով աշխատանքային խմբի անդամներին։   Հանդիպման ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանում կանանց իրավունքներին առնչվող քաղաքականությունն ու առաջնահերթությունները, ինչպես նաև անդրադարձել է գենդերային հավասարության ապահովման և կանանց ու աղջիկների նկատմամբ խտրականության … Read more

Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով. Փաշինյանը՝ Ղազախստանի նախագահին

  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով:   Ուղերձում նշված է. «Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները սահմանադրական հանրաքվեի հաջող անցկացման առիթով, որը հիմնարար քայլ է Ձեր կողմից հռչակված «Արդար Ղազախստանի» կառուցման ուղղությամբ:   Համաժողովրդական քվեարկության արդյունքներով վերստին դրսևորվեց Ղազախստանի … Read more

2026-ի 11-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն

  2026 թվականի 11-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության միջին ակտիվություն։    Ընդհանուր դեպքերի գրեթե 82.6%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:   Հայաստանի Հանրապետությունում շարունակում են շրջանառվել ռեսպիրատոր սինցիտիալ վիրուսի, ռինովիրուսի և ադենովիրուսի հարուցիչներ։   … Read more