Վահե Աղասյանը հաղթեց վրացի մրցակցին՝ հռչակվելով ձյուդոյի Մ-23 Եվրոպայի չեմպիոն

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Վահե Աղասյանը դարձել է ոսկե մեդալակիր։ 20-ամյա Աղասյանը եզրափակիչում պարտության է մատնել Վրաստանի ներկայացուցիչ Մատե Գոգոբերիշվիլիին։ Ձյուդոյի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Աղասյանը նվաճեց Հայաստանի առաջին մեդալը 2013 թվականից ի վեր և առաջին ոսկին՝ 2003 թվականից ի վեր։

Արմավիրցի մարզիկ Կամո Հովհաննիսյանը՝ ձյուդոյի միջմարզային մրցաշարի չեմպիոն

06 Հունիսի 2025, 15:18 Կրասնոդարի երկրամասի Ուրուպսկի գյուղում ավարտվել է ձյուդոյի միջմարզային մրցաշարը։ Առաջնությունը նվիրված էր Ուսպենսկի շրջանի՝ 2015-2016 թթ. ծնված տղաների սամբոյի և ձյուդոյի դպրոցի հիմնադրման օրվան։ Միջմարզային մրցաշարում մրցանակների մեծ մասը նվաճել են Արմավիր քաղաքի հայ մարզիկները։ Մրցաշարի չեմպիոն է դարձել Կամո Հովհաննիսյանը, Աշոտ Օսիպյանը գրավել է երկրորդ տեղը։ Երրորդ տեղը զբաղեցրել են … Read more

Բրոնզե մեդալ՝ ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական գավաթից — Armsport.am

Հայաստանի ձյուդոյի երիտասարդական հավաքականի անդամ, 100 կգ քաշային Դավիթ Խաչատրյանը բրոնզե մեդալ է նվաճել մայիսի 24-25-ը Լիտվայի Կաունաս քաղաքում անցկացված Եվրոպայի գավաթի մրցաշարում:  Հայաստանի հավաքականը հանդես է եկել ավագ մարզիչ Դավիթ Խաչատրյանի գլխավորությամբ: Մրցաշարին մասնակցել են Եվրոպայի 18 երկրների 346 ձյուդոիստներ։

📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը — Armsport.am

Չարենցավանի «Արա Մանուկյանի անվան ՄՊՄԴ» ՀՈԱԿ-ում անցկացվում է «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարը: Մայիսի 9-ից 11-ը, տարբեր երկրներից ժամանած 450 մարզիկ, իրենց ուժերն են չափում «Արարատ Նազարբեկյանի գավաթ» ձյուդոյի միջազգային մրցաշարում։ Արդեն ավանդական դարձած մրցաշարը կազմակերպվում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիայի, Կոտայքի մարզի ձյուդոյի ֆեդերացիայի և Չարենցավանի մարզադպրոցի նախաձեռնությամբ: Մրցումներն անցկացվում են ձյուդո մարզաձևի միջազգային … Read more

Անի Պողոսյանը ոսկե մեդալ է նվաճել Ստավրոպոլի երկրամասի ձյուդոյի մինչև 18 տարեկանների առաջնությունում

09 Մայիսի 2025, 10:16 Մայիսի 8-ին Զելենոկումսկ քաղաքում կայացել է մինչև 70 կգ քաշային կարգում մինչև 18 տարեկան պատանիների և աղջիկների միջև ձյուդոյի՝ Ստավրոպոլի երկրամասի առաջնությունը: Մրցումների արդյունքում Կիսլովոդսկ քաղաքից 13-ամյա Անի Պողոսյանը գրավել է առաջին տեղը և նվաճել ոսկե մեդալ: