Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է Մեղադրել զոհին

Արցախցիների նկատմամբ ՀՀ իշխանությունների քաղաքականությունը միջազգային տերմինաբանությամբ կոչվում է «Մեղադրել զոհին»։ Հայտարարել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «2023 թվականին Արցախի կորուստից հետո Հայաստանի իշխանությունների նպատակն էր ամեն ձևով այդ ամենի մեջ մեղավոր գտնել։  Արցախը թողնել, փախչելու մեղադրանք հնչել է թե՛ ԱԺ նախագահի, թե՛ մետրոյում Նիկոլ Փաշինյանի կողմից։ «Երբ ամբողջությամբ մերկացվեց այդ քարոզչության քաղաքականությունը՝ տեսանք, թե … Read more

Իրենք էին այդ ժամանակ առաջնորդները, իրենց քաղաքականության շնորհիվ ենք կորցրել Արցախը և տարածքներ ՀՀ-ից

Արցախից փախածների վերաբերյալ, ուզում եմ հիշեցնել, որ իրենք էին այդ ժամանակ քաղաքական և դիվանագիտական առաջնորդները և իրենց քաղաքականության շնորհիվ կորցրել ենք Արցախը և տարածքներ Հայաստանից։ Այս մասին Եռաբլուրում, անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, ասել է Արցախի նախկին նախագահ Սամվել Շահրամանյանը։ Նրա խոսքով՝ Փաշինյանի խոսույթը պառակտող է։ Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր․ «Ես չեմ ասել և չեմ ասում, … Read more

Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը

Մեզանում քիչ է խոսվում այն մասին, թե որոնք են այս պատերազմում Իրանի նպատակները։ Այս մասին գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «Որքան էլ առաջին հայացքից զարմանալի թվա, իրանցիների հիմնական նպատակը պատերազմն հենց այս պահին կանգնեցնելը չէ։ Իրանի գրեթե բոլոր բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչները այս կամ այն ձևակերպմամբ գլխավոր այդ նպատակը նախանշում են, որպես ոչ թե հենց այս … Read more

Եթե ցամաքային ներխուժում լինի, ապա պետք է կանխատեսեն իրենց զինվորների մեծ գերեզմաններ

Այս ագրեսիայից առաջ, քանի որ նշաններ կային, միշտ ասում էինք, որ եթե ԱՄՆ-ն ու սիոնիստական ռեժիմն ագրեսիա իրականացնեն մեր դեմ, ապա մենք կդիմադրենք և ցանկացած ռազմաբազայից, որտեղից այդ հարձակումները տեղի կունենան, այդ ռազմաբազաները կլինեն մեր օրինական թիրախները։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին։  «Ամերիկյան ռազմաբազաները, որոնք մենք տարածաշրջանում թիրախավորեցինք, չենք … Read more

Ներխուժել են իմ աշխատավայր և ես ստիպված եմ եղել դիմել ինքնապաշտպանության

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի իրավապահ համակարգի դեկորատիվ փայլն ու «օպերատիվ» պաշտպանությունը: Դեռևս հունվարին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ դատախազություն ինձ` հետամտելու և խուլիգանության (այդ թվում քաղաքական բնույթով) համար: Ութ ամիս շարունակ համբերելուց հետո, երբ հասկացա, որ հետապնդումները վտանգավոր բնույթ են ստանում, որոշեցի որպես օրինապահ քաղաքացի չդիմել այլ միջոցների … Read more

Թող երգչախմբեր ու նվագախմբեր հրավիրեն, պետական միջոցառումների ժամանակ օրհներգի պարտադիր կենդանի կատարման համար

Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Այս մասին Կառավարության հերթական նիստի ընթացքում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որոնք պլանավորվում են պետական կառույցների կողմից՝ նախապես պետք է պլանավորեն և ապահովեն օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել երգչախմբային, կամ նվագախմբային: Մի շարք գերատեսչություններ … Read more

Բագրատ սրբազանը փոխնախագահ Վենսին ուղղված նամակում խնդրում է միջամտել գերիների ազատման ու եկեղեցու դեմ ճնշումների հարցում

Բագրատ Սրբազանի նամակը ԱՄՆ փոխնախագահ Վենսին Պարոն փոխնախագահ, Ձեզ ողջունում եմ մեր խաչված և հարություն առած Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի անունով։ Այս ողջույնը հղում եմ ՀՀ Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկից, որպես վարչապետ Նիկոլ Փաշինյանի ռեժիմի քաղբանտարկյալ։ Օգտագործելով իր կոմունիստական նախորդներից ժառանգված, ժամանակով փորձված մեթոդները՝ Փաշինյանը հրահանգել է իր անվտանգության ապարատին հետևել ինձ, կեղծել ապացույցներ, հարցաքննել, զրպարտել և … Read more

Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին և կատարելու իր պարտականությունները

Ամենայն հայոց կաթողիկոսն ամուր, հաստատուն կանգնած է՝ պաշտպանելու ազգին, հոտին և կատարելու իր պարտականությունները, այս մասին ասուլիսին ասաց Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպության նախագահ Ջոն Էյբները, որը Էջմիածնում հանդիպել է Վեհափառին։ «Այսօր առավոտյան նաև կարողացանք բանտում այցելել արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին։ Նա նույն բանտախցում էր, որտեղ 1937 թվականին սպանվել է հենց իր անունը կրող Բագրատ արքեպիսկոպոս Վարդազարյանը՝ … Read more

Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները կհեռացվեն Նախիջևանի սահմանադրությունից

Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության նախաբանը փոխվում է, Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անվանումները հանվում են Նախիջևանի Սահմանադրությունից։  Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, դա արտացոլված է Ադրբեջանի Հանրապետության «Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները հաստատելու մասին» սահմանադրական օրենքի նախագծում, որը երկրորդ ընթերցմամբ քննարկման է դրվել Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության գործող Սահմանադրության նախաբանում նշվում է, որ … Read more

ԻԻՀ դեսպանատան զեկույցը Իրանի Իսլամական Հանրապետությունում ընթացող անկարգությունների վերաբերյալ

Հայաստանում Իրանի դեսպանությունը զեկույց է հրապարակել, որը վերաբերում է Իրանի Իսլամական Հանրապետությունում օրեր առաջ տեղի ունեցած ցույցերին ու անկարգություններին։   1404 թ․ դեյ ամիս – 2026 թ. հունվար   Կիրակի օրը՝ 2025 թ. դեկտեմբերի 28-ին, արտարժույթի փոխարժեքի աճին հաջորդած զարգացումների արդյունքում Թեհրանի շուկայում որոշ առևտրականների կողմից կազմակերպվեցին արհմիությունների բողոքի հավաքներ։ Այդ հավաքները տնտեսական մոտիվներով էին … Read more