Ծննդյան օրով՝ Գալուստ Սահակյանի հումորներից մի լավ փունջ․․․ •

Այսօր Գալուստ Սահակյանի ծննդյան օրն է։ Ասել՝ բարի էր՝ քիչ է, հումորով էր ՝ քիչ է, ներողամիտ է՝ քիչ է, փիլիսոփա է՝ քիչ է։ Տարիներ շարունակ նրա շուրջ հումոր էինք անում ու չէինք հասկանում, որ գալու է ժամանակ, երբ էլ հումոր անելու սիրտ չենք ունենալու և արած հումորն էլ դառնալու է կոպիտ ու գռեհիկ։ Այսօր … Read more

Ապրիլի 8-ի աստղագուշակ․ Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք մտածելու համար •

Օրվա սկիզբը մի փոքր խառնաշփոթ կդասավորվի։ Շատ անելիքներ կկուտակվեն, և դժվար կլինի որոշել պլանները, առաջնահերթություններ սահմանել և ուժերը բաշխել։ Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք մտածելու համար, խորհրդակցեք հուսալի դաշնակիցների հետ, այնուհետև ձեզ համար պարզ կդառնա, թե ինչպես պետք է գործեք: Հնարավոր են փոքր զգացմունքային դժվարություններ, բայց դուք բավականին արագ կհաղթահարեք դրանք։ Օրվա երկրորդ կեսը … Read more

«Ընկերներ ունեմ այստեղ, ես հող եմ պահում, ինչպե՞ս կարող եմ գալ». սերժանտ Սպարտակ Մնացականյանն անմահացել է նոյեմբերի 9-ին՝ զինադադարից ժամեր առաջ. Լուսանկարներ

«Շատ չարաճճի և աշխույժ երեխա էր, դրա հետ մեկտեղ՝ շատ խելացի։ Երեք տարեկանում արդեն «Չարի վերջը», «Ես իմ անուշ Հայաստանին» անգիր գիտեր։ Տատիկն էր սովորեցրել։ Փոքր տարիքում երգել էր սիրում։ Կանգնում էր աթոռի վրա և երգում ու արտասանում էր։ Հաճախեց մանկապարտեզ։ Շատ հետաքրքրասեր էր, սիրում էր ամեն ինչից հարցնել։ Մանկապարտեզի դաստիարակչուհին ասում էր՝ կեսօրին չէր … Read more

«Team Moms»․ Քիմ Քարդաշյանը նոր շոուի պրոդյուսեր է •

Ամերիկահայ մոդել և դերասանուհի Քիմ Քարդաշյանը հանդես կգա որպես պրոդյուսեր նոր «Team Moms» ռեալիթի շոուում։ Այն կհեռարձակվի Paramount + հարթակում։ Նախագիծը դիտողներին կտանի պատանեկան բեյսբոլի աշխարհ և կպատմի Արիզոնա նահանգի Սքոթսդեյլ քաղաքում գործող Legendary Prep Academy ակադեմիայի խաղացողների կյանքի մասին։ Կենտրոնում կլինեն մարզիչները, ակադեմիայի հիմնադիրները և երիտասարդ մարզիկների ընտանիքները, իսկ առանձնահատուկ ուշադրություն կդարձվի մայրերի դերին, … Read more

Մայրության և գեղեցկությունն այն օրերից է, երբ աշխարհը մի փոքր ավելի քնքուշ է թվում

Ապրիլի գարնանային լույսի մեջ կա մի առանձնահատուկ ջերմություն։ Այդ լույսը կարծես գալիս է ոչ միայն արևից, այլ կանանց աչքերից, մայրերի ձեռքերի ջերմությունից, սիրող սրտերի մեղմությունից։ Այսօր՝ Հայաստանում նշվող Մայրության և գեղեցկությունն այն օրերից է, երբ աշխարհը մի փոքր ավելի քնքուշ է թվում։ Մայրը առաջին լույսն է, որ մարդը տեսնում է աշխարհում։ Նրա ձեռքերի մեջ է … Read more

Ապրիլի 7-ի աստղագուշակ․ Հնարավոր կլինի ուղղել նախկինում թույլ տված սխալները •

Ձեզ ուրիշներից ավելի խելացի մի համարեք։ Նման գայթակղություն դուք կունենաք, և ոչ առանց պատճառի: Այնուամենայնիվ, պետք է զերծ մնաք անկոչ խորհուրդներից, հակառակ դեպքում ռիսկի եք դիմում փչացնել հարաբերությունները ձեզ համար կարևոր մարդկանց հետ: Չեն բացառվում մանր տարաձայնությունները գործընկերների և ղեկավարության հետ։ Եթե զսպվածություն և նրբանկատություն ցուցաբերեք, ապա բոլոր խնդիրները հնարավոր կլինի լուծել խաղաղ և արագ: … Read more

Լուրջ պառակտում՝ ընտանիքներում, հարազատների ու ընկերների միջև •

ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում հերթական անգամ քննարկվել է Հայկ Սարգսյանի ներկայացրած օրինագիծը, որը վերաբերում է զինծառայությունից վճարի դիմաց ազատվելու հնարավորությանը։ Քննարկման արդյունքում նախագիծը կրկին չի ստացել հանձնաժողովի աջակցությունը և մերժվել է։ Քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատել է նախաձեռնությունը՝ ընդգծելով, որ զինված ուժերում տարբերակում մտցնելը՝ պայմանավորված ֆինանսական հնարավորություններով, … Read more

Անձրև, թաց ձյուն․ եղանակն այս օրերին •

ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (06.04-11.04.2026թ.) Երևան քաղաքում՝ Ապրիլի 6-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 7-ի ցերեկը, 8-10-ին ժամանակ առ ժամանակ, 11-ի գիշերը սպասվում է անձրև։ Ապրիլի 7-ի գիշերը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 9-10-ին սպասվում է քամու ուժգնացում 13-16մ/վ արագությամբ։ Հանրապետության տարածքում` Ապրիլի 6-ի և 7-ի ցերեկը, 8-11-ին առանձին … Read more

Ապրիլի 6-ի աստղագուշակ․ Համբերությունն ու համառությունը, անշուշտ, արդյունք կտան

Օրը բարենպաստ կլինի բազմաթիվ կարևոր հարցերի, ինչպես նաև նախկինում բոլորին շփոթեցնող խնդիրների լուծման համար: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր նախկինում հակված էին բավականին անլուրջ լինել իրենց ծրագրերի հարցում և քիչ էին հետաքրքրվում, թե արդյոք իրենց գաղափարները կարող են իրականացվել, այժմ կցուցաբերեն նախանձելի հեռատեսություն, ինչը կօգնի նրանց հաջողության հասնել։ Հավանական են անսպասելի իրադարձությունները: Առավել ուշադիրների համար դրանք … Read more

Քրիստոնյա աշխարհը նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի հրաշափառ հարության տոնը •

Ամբողջ քրիստոնյա աշխարհը միասնաբար նշում է Սուրբ Զատիկը՝ Քրիստոսի Հարության տոնը: Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո՝ երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին … Read more