Մոսկվայում հայերը հանրահավաք են անցկացրել՝ ի պաշտպանություն Հայ Առաքելական եկեղեցու և Վեհափառի

Ապրիլի 1-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի աջակցության հանրահավաք։ Այսօր հարյուրավոր մարդիկ եկել էին Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Եկեղեցուն և իրենց անհամաձայնությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետ։ Հայերը պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց Եկեղեցուն, և նրանք դա ցույց են տալիս իրենց գործողություններով։