Բժշկությունը փոխած գյուտարարը. Ռեյմոնդ Դամադյան

16 Մարտի 2026, 22:00 Ռեյմոնդ Դամադյանը ամերիկահայ ականավոր բժիշկ, գիտնական և գյուտարար է, ում բացահայտումներն ընդմիշտ փոխել են բժշկությունը: Նա ծնվել է 1936 թվականի մարտի 16-ին Նյու Յորքում՝ հայ գաղթականների ընտանիքում: Մանկության տարիներին ջութակ նվագել է սովորել է Ջուլիարդի դպրոցում և նույնիսկ արժանացել է Ֆորդի հիմնադրամի կրթաթոշակին: Սակայն նրա ուղին կապված էր ոչ թե երաժշտության, … Read more

Պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմն արժանացել է չորս «Օսկարի»

16 Մարտի 2026, 15:00 ԱՄՆ-ում կայացել է կինոաշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկը՝ «Օսկար» 98-րդ մրցանակաբաշխությունը։ Տարվա «Լավագույն ֆիլմ» է ճանաչվել Փոլ Թոմաս Անդերսոնի «Ճակատամարտ ճակատամարտի հետևից» ֆիլմը, որն «Օսկար» մրցանակի է արժանացել 6 անվանակարգում։ Մրցանակների քանակով երկրորդ տեղում է ամերիկահայ պրոդյուսեր Սև Օհանյանի «Մեղավորները» ֆիլմը։ Ֆիլմը, որը ներկայացված էր ռեկորդային թվով՝ 16 անվանակարգում, հաղթել է 4 … Read more

Պրոդյուսեր, մանկավարժ․ Ջորջ Ավագյան – Alphanews

15 Մարտի 2026, 21:00 Ջորջ Ավագյանը ծնվել է 1919 թվականի մարտի 15-ին Արմավիրում հայ գաղթականների ընտանիքում: 1923 թվականին նրա ծնողները գաղթել են ԱՄՆ և հաստատվել Նյու Յորքում, որը դարձել է ջազային մշակույթի կենտրոն և կանխորոշել Ավագյանի հետագա ուղին: Դեռ երիտասարդ տարիքում Ավագյանն արտասովոր հետաքրքրություն է ցուցաբերել երաժշտության և ձայնագրման նկատմամբ, իսկ Յեյլի համալսարանում ստացած կրթությունը … Read more

Ներքին գեղեցկության և անկեղծության խորհրդանիշ. Նելլի Ուվարովա

14 Մարտի 2026, 22:30 Նելլի Ուվարովան ռուսական թատրոնի և կինոյի դերասանուհի է: Ծնվել է 1980 թվականի մարտի 14-ին լիտվական Մաժեկյայ քաղաքում ռուս-վրաց-հայկական ընտանիքում։ Նրա հայրը՝ Վլադիմիր Գեորգիի Ուվարովը ինժեներ-տեխնոլոգ էր, մայրը՝ Գալինա Գրիգորիի Ուվարովան (Խալաթովա), մասնագիտությամբ տնտեսագետ էր, նախկին մարզիկ և մարմնամարզության ուսուցչուհի։ Երբ Նելլին երկու տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Թբիլիսի, որտեղ ապրում էին … Read more

Հայկական արմատներով դերասան Ռավի Քաբոթ-Քոնյերսը՝ «Սատուրն» մրցանակի դափնեկիր

12 Մարտի 2026, 11:00 Հայկական արմատներ ունեցող 15-ամյա Ռավի Քաբոթ-Քոնյերսը դարձել է «Սատուրն» 53-րդ մրցանակաբաշխության դափնեկիր։ Նա «Հեռուստասերիալի լավագույն երիտասարդ դերասան» անվանակարգում արժանացել է մրցանակի՝ «Աստղային պատերազմներ. Հենակետային թիմ» (Star Wars: Skeleton Crew) նախագծում Վիմի կերպարը մարմնավորելու համար՝ առաջ անցնելով «Տարօրինակ դեպքեր» (Stranger Things) սերիալի դերասաններ Նոա Շնապից և Սեդի Սինքից։ «Սատուրն» Ամերիկայի գիտական ֆանտաստիկայի, … Read more

«Aleksa Vertige»․ հայկական բրենդը՝ Լոնդոնի նորաձևության շաբաթում

11 Մարտի 2026, 20:00 «Aleksa Vertige» բրենդի հիմնադիր, դիզայներ Էմմա Ալեքսանյանն իր հավաքածուն ներկայացրել է Լոնդոնի նորաձևության շաբաթում (London Fashion Week)՝ Fashion Scout հարթակի շրջանակներում: Նա մասնակցել է Ones To Watch ցուցադրությանը, որն աջակցում է երիտասարդ և հեռանկարային դիզայներներին: Ալեքսանյանը սովորում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայում: 2025 թվականին հաղթել է «Fashion Scout Armenia» մրցույթում, ինչն … Read more

Արվեստի կամուրջ Հայրենիքի ու Սփյուռքի միջև. Համլետ Ղալեչյան

10 Մարտի 2026, 22:20 Համլետ Ղալեչյանը հայ դերասան է, ռեժիսոր և Մոսկվայի «Գավիթ» թատրոնի գեղարվեստական ղեկավարը, ում ստեղծագործական կենսագրությունը սերտորեն կապված է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Սփյուռքի հայ թատերական մշակույթի զարգացման հետ: Ծնվել է 1977 թվականի մարտի 10-ին, Շուշիում։ Երիտասարդ տարիներից սկսած՝կյանքը կապել է բեմի հետ: 2000 թվականին ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական … Read more

Հարություն Կիվիրյանը Crew Dragon տիեզերանավի անձնակազմի կազմում կմասնակցի Crew-13 առաքելությանը

10 Մարտի 2026, 13:15 «Ռոսկոսմոսի» տիեզերագնացներ Հարություն Կիվիրյանը (Ադիգեայի Հանրապետություն) և Սերգեյ Տետերյատնիկովը (Ստավրոպոլի երկրամաս) ընդգրկվել են Crew Dragon տիեզերանավի անձնակազմերում՝ Crew-13 առաքելությանը մասնակցելու համար: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական հանձնաժողովի կողմից՝ մրցութային ընտրության արդյունքներով, որին մասնակցել է շուրջ 180 մասնագետ: Սերգեյ Տետերյատնիկովը ներառվել է անձնակազմի հիմնական կազմում՝ որպես առաքելության մասնագետ: Հարություն Կիվիրյանը նշանակվել է կրկնօրինակող … Read more

Յուրի Ջորկաեֆ՝ «Օձ»․ անկնկալների վարպետը

09 Մարտի 2026, 22:21 Յուրի Րաֆֆի Ջորկաեֆը ծնվել է 1968 թվականի մարտի 9-ին Լիոնում՝ ֆուտբոլիստ Ժան Ջորկաեֆի և հայուհի Մարիա Օհանյանի ընտանիքում: Մանկուց նա շրջապատված էր ֆուտբոլի և արվեստի մթնոլորտով, իսկ նրա հայկական արմատները միշտ մնացել են նրա ինքնության կարևոր մասը: Պրոֆեսիոնալ ֆուտբոլում իր առաջին քայլերն արել է «Գրենոբլ» ֆուտբոլոյին ակումբում, այնուհետև հանդես է եկել … Read more

Կամուրջ մշակույթների և պետությունների միջև. Էդվարդ Ջերեջյան

06 Մարտի 2026, 22:00 Էդվարդ Փիթեր Ջերեջյանը ամերիկահայ ականավոր դիվանագետ է, որի կարիերան դարձել է պետական ծառայության օրինակ և միջազգային բարդ հարաբերություններում հավասարակշռություն գտնելու վարպետության դրսևորում: Ծնվել է Նյու Յորքում: 1960 թվականին ավարտել է Ջորջթաունի համալսարանը և անցել դիվանագիտական ծառայության։ Ավելի քան երեք տասնամյակ իր փորձով ու նվիրումով ծառայել է երկրին՝ աշխատելով Ջոն Քենեդիի վարչակազմից … Read more