Դավիթ Նալբանդյան․ հայկական արմատներով արգենտինական թենիսի ռակետը

01 Հունվարի 2026, 23:00 Դավիթ Պաբլո Նալբանդյանը ծնվել է 1982 թվականի հունվարի 1-ին Արգենտինայի Կորդոբա մարզի Ունկուիլիո քաղաքում՝ հայկական ծագում ունեցող ընտանիքում։ Վաղ մանկությունից նա հետաքրքրվել է թենիսով և արդեն հինգ տարեկանից սկսել է մարզվել։ Նրա տաղանդը շատ շուտ է դրսևորվել։ Պատանեկան տարիքում նա ներկայացրել է Արգենտինան թիմային մրցաշարերում և հասել է նշանակալի հաջողությունների։ 1998 թվականին … Read more

Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյան

01 Հունվարի 2026, 14:06 Ես չէի կարող գրել այս ուղերձն՝ առանց հատուկ անդրադարձի մեր այն հայրենակիցներին, որոնք ապօրինի պահվում են հարևան երկրի բանտերում։ Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի, թող աշխարհը վերջապես գործի հանուն արդարության և անկողմնակալության։ Այս մասին գրել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Գուրգեն Հակոբյանի աշխատանքները ներկայացվել են մեդալային արվեստի միջազգային ցուցահանդեսում

01 Հունվարի 2026, 10:30 Երևանցի մեդալագործ և քանդակագործ Գուրգեն Հակոբյանի աշխատանքները ներկայացված են ժամանակակից մեդալային արվեստի միջազգային ցուցահանդեսում, որն անցկացվում է Մյունխենում: Ցուցահանդեսը կգործի մինչև 2026 թվականի հունվարի 25-ը: Վարպետը ներկայացրել է երկու աշխատանք իր «Միֆոլոգիական երազ» շարքից: Այս շարքում այլաբանական, առասպելական և ժամանակակից կերպարների համադրությունը արտացոլվում է մեդալի փոքր մակերեսի վրա՝ փոխանցելով անցյալի և … Read more

«Penguin Workshop»-ը կհրատարակի Ռոբերտ Ապելյանի գրաֆիկական վեպը

01 Հունվարի 2026, 10:00 «Penguin Workshop» հրատարակչությունը 2026 թվականի հունվարին ընթերցողին կներկայացնի Ռոբերտ Ապելյանի դեբյուտային գրաֆիկական վեպը, որը կոչվում է «Fustuk»։ «Fustuk»-ը ֆանտաստիկ պատմություն է, որը հնարավորություն է տալիս ընկղմվել հայ ընտանիքի և նրա խոհարարական ավանդույթների մեջ: Ռոբերտ Մկրտիչ Ապելյանը ամերիկահայ հեղինակ և պատկերազարդող է: Կոմիքսների միջոցով նա պատմում է իր պատմական հայրենիքի մշակութային հարստության … Read more