Միշուստինը կարևորել է ՀՀ հետ հումանիտար համագործակցությունը

6 հուլիսի 2026 – 18:29 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հումանիտար համագործակցությանը և առաջարկում է շարունակել մշակութային օրերի, ցուցահանդեսների, փառատոների և այլ համատեղ միջոցառումների ավանդույթը։ ՌԴ կառավարության ղեկավարն այս հայտարարությունն արել է Եկատերինբուրգում անցկացվող «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ … Read more

Միշուստին. Ակնկալում ենք՝ ՀՀ-ն կապահովի հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացումը

6 հուլիսի 2026 – 17:11 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եկատերինբուրգում Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ Երևանը պատրաստ է զարգացնել հարաբերությունները Մոսկվայի հետ և շահագրգռված է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) իր մասնակցությամբ։ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է, որ ընտրությունների արդյունքներով ձևավորվելիք Հայաստանի նոր … Read more

Փեզեշքիանը կոչ է արել ամրապնդել Թեհրան-Երևան հարաբերությունները

4 հուլիսի 2026 – 12:42 AMT PanARMENIAN.Net – Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Թեհրանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում կոչ է արել ավելի ամրապնդել Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները, գրում է Mehr գործակալությունը: Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստանի կառավարության և ժողովրդի կողմից առաջնորդի և վերջին հակամարտության մյուս զոհերի սպանությունից հետո հնչեցված ցավակցությունների և … Read more

Կոս․ ԵՄ-ի հետ Հրվ․ Կովկասում փոխկապակցվածության զարգացման գործընթացը նոր փուլում է

3 հուլիսի 2026 – 17:45 AMT PanARMENIAN.Net – ԵՄ-ի հետ Հարավային Կովկասում փոխկապակցվածության զարգացման գործընթացը նոր փուլ է մտել, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը: Նա այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում: «Ես նոր եմ վերադարձել եմ Թուրքիայից, Ադրբեջանից և Հայաստանից, որտեղ փոխկապակցվածության զարգացման ուղղությամբ մեր աշխատանքը տեղափոխեցինք հաջորդ փուլ։ Սա կարող … Read more

ԱՄՆ-ն ՀՀ քաղաքացուն արտաքսել է Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն

2 հուլիսի 2026 – 12:03 AMT PanARMENIAN.Net – ԱՄՆ իշխանությունները հունիսի առաջին կեսին Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն են արտաքսել ՀՀ քաղաքացու (կամ քաղաքացիների), սակայն մինչ այժմ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը չի պատասխանել հարցմանը, հայտնում է Sputnik Արմենիան: Մինչդեռ ԱՄՆ Պետդեպարտամենտն ինքն է խորհուրդ տալիս իր քաղաքացիներին չմեկնել Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն՝ «անկարգությունների, հանցագործությունների, առևանգումների, ահաբեկչության ռիսկերի» պատճառով։ … Read more

Զախարովան զուգահեռ է անցկացրել ՀՀ և Մոլդովայի միջև՝ բնակության ցենզի մասով

2 հուլիսի 2026 – 11:58 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Հայաստանը համեմատել է Մոլդովայի հետ՝ կապված ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար ՀՀ-ում բնակության ցենզ սահմանելու ծրագրերի հետ՝ նշելով, որ նմանատիպ քայլեր նախկինում իրականացրել են Մոլդովայի իշխանությունները։ «Այստեղ, կարծես, նույնիսկ հակառակ իրավիճակն է ստեղծվել. հայկական անձնագրեր ունեցող մարդիկ զրկվում են … Read more

ԵՄ-ն €20 մլն կհատկացնի խաղաղության խթանմանը Հվ․ Կովկասում և €200 մլն՝ տրանսպորտային և էներգետիկ կապերի զարգացմանը

2 հուլիսի 2026 – 10:57 AMT PanARMENIAN.Net – Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում հայտարարել է, որ Եվրամիությունը 20 միլիոն եվրո արժողությամբ նոր ծրագիր կմեկնարկի, որն ուղղված է խաղաղության խթանմանը տարածաշրջանում։ Այդ մաիսն նա ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի հայտարարության ընթացքում: Նա խոսել է առողջապահական, գյուղատնտեսական, ջրի կառավարման ոլորտներում ծրագրերի … Read more

Ֆոն դեր Լայենը համագործակցություն է առաջարկել Ալիևին ն «բարձր գնահատել ՀՀ էլեկտրամալուխ անցկացնելու առաջարկը»

2 հուլիսի 2026 – 10:21 AMT PanARMENIAN.Net – Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ ասել է, որ ԵՄ-ն փոխկապակցվածության համագործակցություն է առաջարկում Ադրբեջանին: Նա նաև բարձր է գնահատել «դեպի Հայաստան էլեկտրական մալուխ անցկացնելու առաջարկը», հայտնում է APA-ն: «Մենք բարձր ենք գնահատում նաև ձեր առաջարկը՝ Հայաստան … Read more

Շարունակվել է Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների քննությունը Բաքվի վերաքննիչ դատարանում

1 հուլիսի 2026 – 10:53 AMT PanARMENIAN.Net – Հունիսի 30-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանի և մյուսների վերաքննիչ բողոքների քննությունը։ Սկզբում նշվել է, որ Մադաթ Բաբայանի և Դավիթ Բաբայանի իրավունքները պաշտպանող երկու փաստաբաններից մեկականը … Read more

Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի որոշմանը

1 հուլիսի 2026 – 10:21 AMT PanARMENIAN.Net – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Իսրայելի որոշմանը` «զրպարտություն» անվանելով իր երկրի հասցեին մեղադրանքները: Նա հայտարարել է, որ Գազայի հատվածի խաղաղ բնակչության դեմ իրականացված հանցագործությունների համար պատասխանատու անձինք «փորձում են իրենց գործողությունները քողարկել զրպարտություններով, այդ թվում՝ Թուրքիայի հասցեին հնչեցված մեղադրանքների միջոցով», հայտնում է … Read more