Վոլոդին․ ԵՄ-ի հետ մերձեցման Փաշինյանի որոշումը տանում է դեպի ՀՀ հասարակության պառակտում

16 մայիսի 2026 – 12:45 AMT PanARMENIAN.Net – ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական որոշումները, որոնք ուղղված են Եվրամիության հետ մերձեցման, տանում են հասարակական պառակտման երկրի ներսում։ Նրա խոսքով՝ միասնականության կորուստը ժամանակին բարդություններ է առաջացրել Ուկրաինայում և Մերձբալթյան երկրներում, որոնք կարծում էին, որ ավելի երջանիկ կլինեն Եվրամիությունում, բայց … Read more

Օվերչուկ․ Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա ՀՀ ժողովրդի ցանկացած ընտրության

15 մայիսի 2026 – 18:17 AMT PanARMENIAN.Net – Ռուսաստանը ըմբռնումով կմոտենա ՀՀ ժողովրդի ցանկացած ընտրության, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ անդրադառնալով Երևանի և Արևմուտքի միջև հնարավոր մերձեցման վերաբերյալ տեղեկություններին։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ինչ-որ փուլում ՀՀ-ն ստիպված է լինելու ընտրություն կատարել ԵՄ և ԵԱՏՄ միջև, եթե որոշի դա անել, հայտնում է Interfax-ը: … Read more

Լավրով. ՀՀ-ն կարող է կորցնել ԵԱՏՄ-ում բոլոր արտոնությունները

15 մայիսի 2026 – 15:01 AMT PanARMENIAN.Net – Երևանը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միության՝ ԵԱՏՄ շրջանակում ունեցած բոլոր արտոնությունները, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք Հայաստանի հետ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերությունները մերձավոր, դաշնակցային են։ Սակայն միևնույն ժամանակ դրանք բարդ են։ Հաշվի առնելով, թե ինչպես է Արևմուտքը փորձում նրան, ԱՊՀ մյուս որոշ անդամների … Read more

Դավիթ Իշխանյանի որդի՝ Փաշինյանն այսօր փաստացի խոստովանեց, որ հայրս պատանդ է, ինչպես և մյուսները

14 մայիսի 2026 – 19:25 AMT PanARMENIAN.Net – Ամեն անգամ գերիների մասին հարցնելիս ասվում է, որ գործում են «մի վնասիր» սկզբունքով, բայց այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանն «այնպիսի բան է ասել, որ խոստովանության նման մի բան է», ասել է Արցախի Հանրապետության ԱԺ նախկին նախագահ, 2023 թվականի սեպտեմբերին գերեվարված Դավիթ Իշխանյանի որդին՝ Արմեն Իշխանյանը: «Նիկոլ Փաշինյանն այսօր, … Read more

IDRW․ ՀՀ-ն դիտարկում է հնդկական Pinaka համակարգերի տեղական արտադրության հնարավորությունը

14 մայիսի 2026 – 16:28 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը քայլեր է ձեռնարկել Հնդկաստանի հետ պաշտպանական գործընկերությունը խորացնելու ուղղությամբ՝ ուսումնասիրելով Pinaka հրթիռային համակարգի և 155 մմ հրետանային զինամթերքի տեղական արտադրական գծերի ստեղծման հնարավորությունը, գրել է Indian Defence Research Wing-ը։ IDRW-ին աղբյուրները հայտնել են, որ քննարկումներ են ընթանում հնդկական պաշտպանական ընկերությունների կողմից Հայաստանում արտադրական ենթակառուցվածքներ ստեղծելու վերաբերյալ՝ … Read more

ԵՄ-ն ողջունել է ՀՀ և Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը

14 մայիսի 2026 – 15:10 AMT PanARMENIAN.Net – Եվրամիությունը ողջունել է Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ առևտուր սկսելու մասին Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հայտարարությունը։ Այդ մասին հայտարարություն է տարածել Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։ Նա նշել է, որ դա կարող է խթանել տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը,հայտնում է Արմենպրեսը: «Եվրամիությունը ջերմորեն ողջունում է Թուրքիայի հայտարարությունը … Read more

ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում

14 մայիսի 2026 – 12:52 AMT PanARMENIAN.Net – ՌԴ-ն Հայաստանը ներառել է իր քաղաքացիների ձերբակալության բարձր ռիսկ ունեցող երկրների ցանկում: Ռուսաստանի ԱԳՆ-ն հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ, ըստ նախարարության, ռուսաստանցիների համար առկա է ձերբակալության և ԱՄՆ արտահանձնման բարձր ռիսկ։ ՌԴ արտաքին գործերի նախարարության մարդու իրավունքների բազմակողմ համագործակցության վարչության տնօրեն Գրիգորի Լուկյանցևն ասելէ, որ շատ … Read more

Վաշինգտոնը ողջունել է ՀՀ և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը

14 մայիսի 2026 – 10:19 AMT PanARMENIAN.Net – Վաշինգտոնը ողջունում է ՀՀ և Թուրքիայի միջև առևտրային սահմանափակումների վերացումը, հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը: «ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը։ Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների՝ տնտեսական կապերն ընդլայնելու և Հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության ու բարեկեցության խթանելու հանձնառությունը։ … Read more

Զյուգանովը Պետդումայում պահանջել է այլևս չընդունել Փաշինյանին Մոսկվայում

13 մայիսի 2026 – 17:01 AMT PanARMENIAN.Net – ՌԴ կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը Պետդումայի լիագումար նիստում պահանջել է այլևս չընդունել Մոսկվայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Ըստ նրա՝ Փաշինյանը «նվաստացրել և վիրավորել է ՌԴ-ին, որի նմանը «մեծ տոնի նախօրեին դժվար է նույնիսկ պատկերացնել», գրում է Agents media-ն: «Ամեն ինչ կարող էի պատկերացնել, բացի այն բանից, … Read more

Վոլոդին. Զելենսկուն Երևան հրավիրելը չի կարելի բարեկամական քայլ համարել

13 մայիսի 2026 – 11:24 AMT PanARMENIAN.Net – ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու մասնակցությունը Երևանում անցկացված Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովին չի կարելի գնահատել որպես բարեկամական քայլ Ռուսաստանի, նրա քաղաքացիների և հայ ժողովրդի նկատմամբ։ «Հաղթանակի օրվան ընդառաջ՝ տոնին, որը, ինչպես արդեն ասել եմ, միավորում է բոլոր ազգությունների ներկայացուցիչներին, Երևանում անցկացվել … Read more