Լավրով. ՀՀ-ն ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունով է անցնում

5 հունիսի 2026 – 12:36 AMT PanARMENIAN.Net – Հայաստանը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության փորձությունով է անցնում, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Այժմ հարևան Հայաստանը նույնպես անցնում է այս եվրամիութենական «կամ-կամ, ընտրեք» կաղապարի փորձության միջով։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այս թեմայի վերաբերյալ շատ մանրամասն խոսել է նաև մայիսի 9-ի մամուլի ասուլիսում. Հայաստանը պետք … Read more

Պուտինը մտահոգիչ է համարում ԵՄ-ին մերձենալու ՀՀ ծրագրերը

5 հունիսի 2026 – 10:17 AMT PanARMENIAN.Net – ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի կողմից Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը օրենքի մակարդակով ձևակերպելու որոշումը մտահոգիչ է Ռուսաստանի համար։ «Իհարկե, դա մեզ մտահոգել է, եթե ընդունվել է օրենք, և խոսքը պարզապես քննարկումների մասին չէ, այլ օրենքի», – հայտարարել է Պուտինը Սանկտ Պետերբուրգում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների … Read more

ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը ՀՀ կժամանի հունիսի 5-ին

4 հունիսի 2026 – 19:19 AMT PanARMENIAN.Net – ԵԽԽՎ դիտորդական պատվիրակությունը ՀՀ կժամանի հունիսի 5-ին: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի 22 անդամից կազմված պատվիրակությունը գլխավորում է Դամիեն Քոթիեն (Շվեյցարիա, ALDE): Պատվիրակությունը ՀՀ-ում կլինի հունիսի 5-8-ը՝ խորհրդարանական ընտրությունների դիտարկման նպատակով։ ԵԽԽՎ պատվիրակությունը ընտրական գործընթացին հետևելու է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի, Եվրոպական խորհրդարանի և ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու … Read more

Զախարովան մերժել է ՀՀ նկատմամբ սահմանափակումների քաղաքական պատճառների մասին պնդումները

4 հունիսի 2026 – 19:16 AMT PanARMENIAN.Net – ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում անդրադարձել է այն պնդումներին, թե Ռուսաստանը Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումներ է կիրառում՝ Երևանի արևմտամետ քաղաքականության պատճառով։ «Ես ցանկանում եմ վերջ դնել այս թեմայով բոլոր շահարկումներին և ևս մեկ անգամ հաստատել. սահմանված միջազգային կառույցները շրջանցելով ապօրինի … Read more

Կոս. Եվրոպան համերաշխություն է հայտնում ՀՀ-ին

4 հունիսի 2026 – 17:26 AMT PanARMENIAN.Net – Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից տնտեսական ճնշման պայմաններում, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը X-ի իր միկրոբլոգում: Նա նշել է, որ անհամբեր սպասում է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև հունիսի 4-ին համաձայնեցված ԵՄ-Հայաստան համատեղ աշխատանքային խմբի … Read more

Քուրթուլմուշ. ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում

4 հունիսի 2026 – 16:36 AMT PanARMENIAN.Net – Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մնացել է անցյալում, հայտարարել է Թուրքիայի Ազգային ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը Հելսինկիում, Ֆինլանդիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի կազմակերպած «Թուրքիան փոփոխվող աշխարհում. գործընկեր, հավասարակշռող, ռազմավարական գործոն» խորագրով համաժողովում: Նա նշել է, որ Կովկասը շարունակում է համարվել աշխարհի խնդրահարույց տարածաշրջաններից մեկը, հայտնում է Factor.am-ը: «Ադրբեջանն … Read more

ԱՄՆ ՄԶՖԿ․ TRIPP Development Company-ն կաջակցի առևտրին, տրանսպորտին և տնտեսական զարգացմանը

4 հունիսի 2026 – 16:32 AMT PanARMENIAN.Net – Համատեղ հայ-ամերիկյան TRIPP Development Company-ն կաջակցի առևտրին, տրանսպորտին և տնտեսական զարգացմանը, ասվում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի հաղորդագրության մեջ, որըի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ծրագրին: Նախագիծը ներկայացվել է որպես Հայաստանի և ԱՄՆ համատեղ նախաձեռնություն՝ ուղղված առևտրի, տրանսպորտի, տնտեսական զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանը, հայտնում է … Read more

Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն

4 հունիսի 2026 – 15:02 AMT PanARMENIAN.Net – ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա հայտնել է, որհեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողը տնտեսական հարկադրանքի դրսևորում է, որը չի կարող ընդունելի համարվել, … Read more

Ֆոն դեր Լայեն․ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն

4 հունիսի 2026 – 15:02 AMT PanARMENIAN.Net – ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի 50 մլն եվրո անհապաղ օգնություն, հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նա հայտնել է, որհեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ քննարկելով Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ կիրառված սահմանափակումները։ Նրա գնահատմամբ՝ տեղի ունեցողը տնտեսական հարկադրանքի դրսևորում է, որը չի կարող ընդունելի համարվել, … Read more