Ես որպես նախագահ 2004 թվականին վավերացրել եմ կառավարության որոշումը, վերջ․ Ռոբերտ Քոչարյան 

  Շատ արագ, երկու օրում գործ են ստեղծել, որովհետև երեք օր առաջ իմ վրա որևէ քրեական գործ չկար:  Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, հարցարզույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը։ «Աբսուրդ է ուղղակի, նույնիսկ չգիտեմ, թե ինչ ասեմ: Ամբողջ այդ մեղադրանքի մեջ միայն իմ գործողությունը, որը ուղղակի նկարագրված է, դա այն հանգամանքն … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան» դաշինքը դիմում է Սահմանադրական դատարան

«Հայաստան» դաշինքը դիմում է Սահմանադրական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունները։ Հիշեցնենք, որ ՍԴ են դիմել նաև «Ուժեղ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և ԲՀԿ-ն։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Հաղթանակ եք տոնել, ինչի՞ եք ավելի ագրեսիվ, ավելի հիստերիկ անգամ երբ մենակ եք․ Քրիստինե Վարդանյան 

  Մենք չենք պատկերացնում սահմանափակ համագործակցություն, բաց ենք, պատրաստ ենք համագործակցության համար բոլոր այն ուժերի հետ, ում գնահատականները համընկնում են և ում նպատակը փոփոխությունն է: Այս մասին այսօր՝ հունիսի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «Թույլ տվեք նաև իշխող ուժի պատգամավորի հարցին, որ այսպես շատ ոգևորված ասում էր՝ Քրիստինե Վարդանյանին … Read more

Առողջ քննարկումներ են ընթանում. ընդդիմադիր համագործակցության արդյունքները շուտով կերևան․ Քրիստինե Վարդանյան 

«Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ դուք իմացել եք՝ Հայաստանից քանի քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացված: Ընդդիմության հարցերի շնորհիվ է, որ հանրությունը իմացել է ճշմարտությունը Ադրբեջանի հետ նախաստորագրված փաստաթղթի մասին, որը հրաժարվում էին հրապարակել: Ընդդիմությունը հինգ տարվա ընթացքում ներկայացրել է 25 օրենսդրական նախաձեռնություն, որոնք վերաբերել են թոշակների բարձրացմանը, բազմազավակ ընտանիքների աջակցության ավելացմանը: Դրանցից ոչ մեկը գործող … Read more

Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի 

Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց խորհրդարանական ընտրությունները՝ ԲՀԿ-ին դուրս թողնելով խորհրդարանից։ Խորհրդարան են անցնում 3 ուժ՝ ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան» դաշինքը։ Թեմայի շուրջ այսօր՝ հունիսի 15-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձել ենք ընտրությունների ելքերին, Նիկոլ Փաշինյանի իշխանության «լեգիտիմության» խնդրին, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմանը, … Read more

Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները․ Ռոբերտ Քոչարյան

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յուրաքանչյուր քվեի համար։ Այս ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման ու ընտրախախտումների պայմաններում։ Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ: Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո: Մի բան հստակ … Read more

Փաշինյանը փորձում է յուրացնել իշխանությունը՝ միջամտելով ԿԸՀ գործունեությանը․ «Հայաստան» դաշինք

«ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի հայտարարությունը․ Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր վստահված անձինք ողջ հանրապետությունում զբաղված են ընտրատեղամասերից ստացվող տվյալների ամփոփմամբ։ Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այս պահի դրությամբ ամփոփել է ընտրատեղամասերի միայն մեկ քառորդի (25%-ի) արդյունքները։ Այս պայմաններում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իր «հաղթանակի» և միանձնյա իշխանություն ձևավորելու վերաբերյալ վերածվում են իշխանության յուրացման, ԿԸՀ-ն փոխարինելու … Read more

ՔՊ-ի վերարտադրության շանսը մոտենում է 0-ի․ Իշխան Սաղաթելյան

Եթե այսօր ՔՊ ցանկացած գրասենյակ, մարզպետարան, քաղաքապետարան մտնեն, դրանցից յուրաքանչյուրը 200 տարի կարող է դատվի, որովհետև ցուցակներով ուղղորդում են իրենց հանրահավաքին։ Ամբողջ պետական ապարատին ցանկագրել են, ստիպել են, որ գան մանկապարտեզներով, դպրոցներով, քաղաքապետարաններով, մարզպետարաններով, նախարարություններով, ազգային պարկերով, չգիտեմ ինչքան բյուջետային հիմնարկ կա դրանցով․ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Իշխան Սաղաթելյանը։ … Read more

Տեղեկատվական տեռորի միջավայր է ստեղծել իրավապահ համակարգը․ Արծվիկ Մինասյան 

  «Ոստիկանությունը, ոստիկանության անձնագրային բաժիններն են բազմաթիվ խոչընդոտներ ստեղծել, հատկապես այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելով հանդերձ չունեն հաշվառման կոնկրետ հասցե, և նրանց կամ չեն տրամադրում անհրաժեշտ տեղեկանքը, ձգձգում են, կամ ուղղորդում են, որ գնան դատարաններ։ Այստեղ գալիս է նաև դատարանների գործողությունները կամ անգործությունը, երբ դատարանները պարզապես կամ հրաժարվում են ընդունել նման դիմումները, … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների ասուլիսը

«Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արծվիկ Մինասյանը և Ագնեսա Խամոյանը հանդես են գալիս ասուլիսով։ Անդրադառնում են վաղ առավոտից ՔՊ-ի ընտրախախտումներին, վարչական ռեսուրսի շահագործման ը և իրավապահների տեռորին Ասուլիսն առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակմամբ։